487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտոնական Բաքվի խաբեությունները, խարդախություններն ու ռազմական հռետորությունը. ռուս փորձագետների գնահատականը
18:51
25 Փետրվարի 2011

Ռուս առաջատար փորձագետները նախօրեին  Մոսկվայի «Արգումենտի ի ֆակտի»  հրատարակչության մամուլի սրահում քննարկել են ղարաբաղյան հակամարտության հեռանկարները և հարցի լուծման խոչընդոտները:

Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարները. հնարավորություններ և խոչընդոտներ» թեմայով մամուլի ասուլիսին մասնակցել են քաղաքագետներ և ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ:

Վերլուծելով ներկայիս իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները` մասնակիցներն անդրադարձան այն առանցքային խոչընդոտներին, որոնք առկա են հակամարտության կարգավորման գործընթացում:

Արտակարգ և լիազոր դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կանխատեսումներով ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից հեռանկարներ չունի, իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչների բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ռազմական հռետորության դրսևորում:
«Այդուհանդերձ, պետք է արձագանքել Ադրբեջանի հռետորությանը: Միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ի գլխավորությամբ պետք է ընդունի որոշումներ նշյալ հարցի շուրջ, քանի որ պատերազմի վերսկսման սպառնալիքները Ադրբեջանի ղեկավարության կողմից ոտնահարում են միջազգային իրավական նորմերն ու խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը», - նկատեց Վ.Կազիմիրովը:

Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը նշեց, որ լինելով պատմաբան, ինքը ճշմարության կողմնակիցն է, իսկ ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը զբաղված է խարդախությամբ և վարում է ապատեղեկատվական քարոզչություն` աղավաղելով պատմությունը, այդ թվում` Խոջալուի դեպքերն ու չընդունելով 88-ի Սումգայիթի ջարդերը:
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում Արևմուտքը բավականին ակտիվ դիրք է զբաղեցրել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Ռուսաստանը պետք է  ավելի գործուն դեր ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և հստակ ձևակերպի իր դիրքորոշումը»,- հավելեց քաղաքագետը:

«Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում, այդուհանդերձ, դրանց պետք է լուրջ վերաբերվել», - կարծում է ռուսական  «Յաբլոկո» կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ, պատգամավոր Վիկտոր Շեյնիսը: Նրա խոսքերով, «հաղթանակած փոքր պատերազմի» գաղափարը նոր չէ: «Անգամ եթե Ադրբեջանի ղեկավարությունը ստում է, այդուհանդերձ, որևէ մեկը չի ցանկանա ապրել ատրճանակի սպառնալիքի տակ»:
Այս առումով նա ընդգծեց Ղարաբաղի բնակչության խիզախությունը, որը պետություն է կառուցում մշտական սպառնալիքի ներքո:

Համանման տեսակետներ արտահայտեցին նաև ԱՊՀ ինստիտուտի ներկայացուցիչ Միխայիլ Ալեքսանդրովը, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանն ու այլք: Մամուլի ասուլիսը համակարգում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը:

Մամուլի ասուլիսին ներկա էին ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչները, «Պոլիտէկոնոմ», «Ռազմական դիվանագետ», «Կովկասյան հանգույց» հրատարակչությունների տեսաբանները,  Հետխորհրդային հետազոտությունների Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ներկայացուցիչները, լրագրողներ «Ֆիգարո» թերթից և այլ միջազգային, ռուսաստանյան և հայկական լրատվամիջոցներից:

Մամուլի ասուլիսի մասնակցության հրավերներ ուղարկվել էին նաև թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներին, սակայն ներկա էր միայն «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» թերթի լրագրողը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: