481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ գործակցությունը. ԱԺ խոսնակ
19:39
24 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մշտապես կարևորել է Եվրամիության հետ փոխգործակցությունը, հինգշաբթի Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին` նրա լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ:
 
«ԱԺ նախագահը բարձր գնահատելով  պարոն Սեմնեբիի  կատարած աշխատանքը, որը մեծապես նպաստել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը` նշեց, որ Հայաստանը մշտապես կարեւորել է Եվրամիության հետ փոխգործակցությունը, իսկ Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանի և  ԵՄ-ի միջև դինամիկ կերպով զարգացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և  ներկայացնելով  իր հնգամյա գործունեության արդյունքները`  Պիտեր Սեմնեբին կարևոր ձեռքբերում է համարել Եվրամիության ներսում Հայաստանի մասին տեղեկացվածության  բարձրացումը, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, ինչը  նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության  կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: