486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության հետևանք են. պատգամավոր
17:20
24 Փետրվարի 2011

Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության հետևանք են, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը։

«Մինչև այսօր Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քարոզչությունը՝ հայասպաններին հերոսացնելու և խրախուսելու միջոցով, և ադրբեջանական պետության նման մոտեցումները վկայում են, որ Սումգայիթի հայերի ջարդերը ոչ թե առանձին թմրամոլների կամ սանձարձակ ամբոխի կատաղության, այլ պետական քաղաքականության հետևանք են»,-«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ալավերդյանը։
Ինչպես նշեց պատգամավորը, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայերի ոչնչացման քաղաքականությունը մինչև այսօր շարունակվում է ագրեսիվ հռետորության և հակահայկական քարոզչության միջոցով՝ մինչև հայկական գերեզմանատների ոչնչացում։

Ըստ նրա, դրանք բացառելու համար, հետագայում այդ փաստերը պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային իրավական մակարդակով։
«Հայաստանը պետական մակարդակով պետք է Սումգայիթյան իրադարձությունների զոհերին որպես Ցեղասպանության զոհեր ճանաչի և նրանց համապատասխան սոցիալական կարգավիճակ շնորհի, ինչպես նաև հետագայում այդ իրադարձությունները միջազգայնորեն ճանաչվի որպես ցեղասպանություն, որպեսզի զոհերը փոխհատուցում ստանան՝ բարոյական, նյութական և բժշկական»,- ասաց Ալավերդյանը։

Սումգայիթյան իրադարձությունների ականատեսները նաև հաստատեցին այն փաստը, որ Սումգայիթի ջարդերը պետական մակարդակով է կազմակերպվել և տեղական ադրբեջանական իշխանություններն էլ աջակցել են ջարդերի իրագործմանը։

Ինչպես նշեց իրադարձությունների ականատեսներից մեկը՝ ջարդերի հետևանքով զոհված Ռաֆիկ Թովմասյանի կինը՝ Ռայա Թովմասյանը, Սումգայիթում հայերի բնակարանների վրա հարձակումը նպատակաուղղված բնույթ է կրել, իսկ հենց ջարդերի կազմակերպիչները նախօրոք զինված են եղել երկաթե ճիպոտներով, դանակներով։

 «Ոչ ոստիկանությունը, ոչ շտապօգնությունը, ոչ էլ տեղական վարչակազմը չարձագանքեց օգնության մեր կանչերին։ Մենք ինը ժամվա շարունակ պաշտպանում էինք մեր տները, սակայն տան բակում կանգնած զինվորները չէին խառնվում այդ իրադարձություններին՝ ասելով, որ իրենք համապատասխան հրաման չունեն»,- ասաց Թովմասյանը։

Ըստ իրադարձությունների մեկ այլ վկա Կարինե Մելքումյանի, ով սումգայիթյան ջարդերի ժամանակ իր ընտանիքի հինգ անդամներին է կորցրել, ջարդերի ադրբեջանցի ջարդարարները նախօրոք պատրաստվել, զինվել և իրենց ձեռքերում են ունեցել հայ ընտանիքների ցուցակներն ըստ բնակության հասցեների։

«Նրանք բարձրախոսով մեր անուններն էին կանչում, դաժանաբար սպանում ու վառում էին մեր հարազատներին և մտերիմներին ոստիկանության և խորհրդային զինվորների աչքի առաջ, ովքեր չէին խառնվում այդ վայրագություններին՝ ասելով, թե համապատասխան հրաման չունեն։ Մենք չենք կարող բացառել այն, ինչ եղել է. կատարվածը սարսափելի էր, և այդ ձայները մինչև այսօր հնչում են մեր ականջներում»,- ասաց Մելքումյանը։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։
Հայերի ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես՝ 1990 թ.-ի հունվարին Բաքվում:

Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ այս ամենի հետևանքով 1988-1992թթ.-ին Ադրբեջանի տարբեր երկրներից Հայաստան է ժամանել ավելի քան 360 հազար հայազգի փախստական, ևս շուրջ 140 հազար էթնիկ հայ գաղթել է ԱՊՀ երկրներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: