484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունները պետական և իրավաբանական մակարդակով պետք է գնահատական տան Սումգայիթի իրադարձություններին. պատգամավոր
16:23
24 Փետրվարի 2011

ՀՀ իշխանությունները պետական և իրավաբանական մակարդակով պետք է գնահատական տան Սումգայիթի իրադարձություններին, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Հայկական բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես՝ 1990 թ.-ի հունվարին Բաքվում: Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ այս ամենի հետևանքով 1988-1992թթ.-ին Ադրբեջանի տարբեր երկրներից Հայաստան է ժամանել ավելի քան 360 հազար հայազգի փախստական, ևս շուրջ 140 հազար էթնիկ հայ գաղթել է ԱՊՀ երկրներ:

«Այս հանցագործությունը, որը Հայաստանի Գերագույն խորհուրդը բնութագրեց որպես ցեղասպանություն, մինչ օրս ոչ իրավական, ոչ քաղաքացիական գնահատականի չի արժանացել», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Ալավերդյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, Հայաստանն օրենսդրական մակարդակով պետք է ճանաչի, որ Սումգայիթի իրադարձությունների զոհերը Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության զոհեր են, որը 1988թ.-ի փետրվարից խաղաղ բնակչության անմարդկային ջարդեր էր սկսել:

Նա նշեց, որ 198 թ.-ին իրավապահ մարմինների ջանքերի և իրադարձությունների՝ ջարդերից փրկված ականատեսների ցուցմունքների շնորհիվ բողոքներ ներկայացվեցին ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողով, որտեղ լսումների ընթացքում նշվեց դրանց շարունակության և լրացուցիչ նյութեր կցելու անհրաժեշտությունը:
Ալավերդյանի խոսքով՝ Մոսկվայում և այլ քաղաքներում, այդ թվում նաև Ադրբեջանում մի շարք դատական լսումներ են կազմակերպվել, որոնց նյութերը մինչև օրս գաղտնի են պահվում:

«Չնայած մենք նոր հնարավորություններ և նյութեր ստացանք, սակայն, ցավոք, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների զարգացումը՝ անկախությունը, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը թույլ չտվեց շարունակել այդ գործունեությունը, որը պետք է իրականացվեր թարմ հետքերով», - ասաց Ալավերդյանը:
Սակայն, ինչպես կարծում է պատգամավորը, այժմ ոչինչ չի կորել հանցագործներին իրավաբանորեն հետապնդելու իմաստով, քանի որ «սումգայիթյան գործը» կարող է միակը լինել մինչև 1991թ.-ը իրականացված այլ ջարդերի շարքում, որտեղ կա դատավճիռ, կան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների և այլ ազգերի ներկայացուցիչների վկայությունները:

Նրա խոսքով՝ այսօր եկել է Հայաստանի իրավաբանական հասարակության, սփյուռքի և իշխանության հերթը, որոնք պարտավոր են հատուկ իրավաբանական խումբ ստեղծել և ներկայացնել այդ հարցը միջազգային բոլոր ատյաններում:

Ինչպես կարծում է Ալավերդյանը, նման քայլերը պետք է իրականացվեն պետական մակարդակի վրա, և գործող իշխանությունները պետք է ոչ միայն տեղեկատվական աշխատանք իրականացնեն, որն ակտիվորեն իրագործվում է վերջին 1,5-2 տարվա ընթացքում, այլև պետք է այն դարձնեն Հայաստանի պետական քաղաքականության իրավաբանական մտածելակերպի մի մասը:

Նրա խոսքով՝ երբեք ուշ չէ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, քանի որ այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, և այն իրականացվել է ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ, և միջազգային հանրությունը դեռևս բավականաչափ իրազեկված չէ, քանի որ անտարբեր է այս ողբերգության նկատմամբ:
«Մեծ համառությամբ մենք պետք է Ադրբեջանին բնութագրենք որպես ցեղասպանածին պետություն, որը ոչ միայն չի դատապարտել այդ գործողությունները, այլև պետական մակարդակով  հերոսացրել է այդ մարդասպաններին, քաղաքական մարդակերներին», - ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ նույնիսկ Թուրքիայում երիտթուրքերի նկատմամբ դատական գործ է իրականացվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։