486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Կովկասը դեռ անորոշության մեջ է և տարբեր կողմեր է գնում. փորձագետ
11:01
23 Փետրվարի 2011

Կովկասն այսօր դեռ անորոշության մեջ է և տարբեր կողմեր է գնում, լրագրողներին է ասել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա չի նշանակում, որ երբեք հակառակը տեղի չի ունենա, որ երբեք ինտեգրման միտումներ չեն նկատվի: Այլ բան է, թե ինչ տեսակ ինտեգրման: Միգուցե Վրաստանը դառնա մի տարածաշրջանի մաս՝ ենթադրենք սևծովյան, իսկ Ադրբեջանը՝ մեկ այլ տարածաշրջանի, ենթադրենք՝ կասպյան, Հայաստանը՝ երրորդ տարածաշրջանի, ենթադրենք՝ միջերկրական»,- փետրվարի 22-23-ը Երևանում անցկացվող «Կովկասի և ներկայիս կովկասագիտության խնդիրները» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում նշել է Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ շատ հետաքրքիր է, թե ինչպես է զարգանալու Հյուսիսային Կովկասը: «Հյուսիսային Կովկասի արևելյան մասը սկսում է ավելի շատ նմանվել Մերձավոր Արևելքին», - ասել է Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն մի շարք հնարավորություններ, և դեռ անհասկանալի է, թե ով, ինչպես և ուր կգնա:
Համաժողովն անցկացնում է Կովկասագետների գիտական հանրությունը՝ Կովկասի ինստիտուտի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանում Ոչ կառավարական կազմակերպությունների կովկասյան համաժողովի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից և Հարավային Կովկասի այլ երկրներից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Սլովակիայից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: