478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
10:28
23 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը փետրվարի 23-26-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, ինչպես նաև Ալբանիա և Բոսնիա, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի տեղեկատվության մեջ:

«Կովկասի երեք երկրներում պետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգին կուղեկցի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Երկրների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ամեն երկրում Պետդեպարտամենտի ներկայացուցիչները կհանդիպեն քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ», - նշվում է փաստաթղթում, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Ալբանիա և Բոսնիա այցելությունների ժամանակ Սթեյնբերգին կուղեկցի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով երկրորդ տեղակալ Թոմ Քանթրիմենը:

«Ալբանիայում Պետդեպարտամենտի ներկայացուցիչները կընդգծեն տեղական ընտրությունների կարևորությունը Ալբանիայի քաղաքական դիրքը որոշելու համար, ինչպես նաև կկարևորեն հունվարի 21-ի իրադարձությունների քննության հարցում գլխավոր դատախազի դերը», - նշվում է փաստաթղթում:

2011 թ.-ի հունվարի 21-ին ընդդիմության շուրջ 20 հազար կողմնակից հավաքվել էր Տիրանայում գտնվող Ալբանիայի կառավարության շենքի առջև՝ կառավարության հրաժարական և վաղաժամ համընդհանուր ընտրությունների անցկացում պահանջելով: Խաղաղ ակցիան վերածվել էր անկարգությունների, որոնց ընթացքում մի քանի հարյուր մարդ սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև մեքենաներ այրել: Այս ամենին պատասխան՝ ոստիկանները գործի էին դրել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ինչպես նաև կրակ էին բացել ցուցարարների ուղղությամբ: Բախումների հետևանքով երեք մարդ զոհվել էր, շուրջ 100-ը՝ վիրավորվել:

Բոսնիայում Սթեյնբերգն ու Քանթրիմենը կհանդիպեն կառավարության ներկայացուցիչներին և քաղաքական առաջնորդներին, որոնց հետ զրույցի ընթացքում Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բարեփոխումները շարունակելու կարողություն ունեցող կառավարության շուտափույթ ձևավորման կոչ կանեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: