481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը հնարավոր է համարում ժողովրդական խռովության պատճառով իշխանությունների հրաժարականը, կոալիցիան դրական է գնահատում քաղաքական ակտիվացումը
16:31
21 Փետրվարի 2011

Ժողովրդական խռովությունը Հայաստանում վերջիվերջո իշխանությունների հրաժարականի կհանգեցնի, ասաց Հայկական կոալիցիոն ընդդիմադիր կոնգրեսի կազմում ընդգրկված «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը։

«Հեղափոխությունը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ դժգոհ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, արտահայտում է իր դժգոհությունը և իր ակտիվությամբ ստիպում է իշխանություններին հասկանալու, որ նրանք չունեն ժողովրդի վստահությունը։ Այդ կերպ մենք կանցնենք ժողովրդավարական իշխանափոխությանը»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանը քաղաքական ընդհանուր ակտիվությունը վերագրում է սոցիալ- տնտեսական և քաղաքական ճգնաժամին, ինչպես նաև արմատական տրամադրությունների սրմանը, նրան, որ «ժողովուրդն ապրում է խիստ աղքատության» և մասշտաբային արտագաղթի մեջ։

Սարգսյանը միաժամանակ նշեց, որ «եթե առայսօր մեզ հաջողվում էր զսպել ժողովրդի դժգոհությունը և թույլ չտալ իրավիճակի անվերահսկելիություն, չի բացառվում, որ մի օր իրավիճակը կարող է դադարել վերահսկելի լինելուց»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այս կապակցությամբ ասաց, որ եթե քաղաքական ուժը հավաքում է ժողովրդին և չի կարողանում վերահսկել և կարգավորել նրա գործողությունները, այդպիսի քաղաքական ուժը չպետք է իր շուրջ միավորի ժողովրդին։
«Դա վտանգավոր է երկրի և ընդդիմության համար»,- ասաց նա։

Ալեքսանյանի խոսքերով, երկրի քաղաքական դաշտի ներկա աշխուժացումն ավելի շատ կապված է նախընտրական գործընթացների, ինչպես նաև այն երևույթների հետ, որոնք տեղի են ունենում այսօր աշխարհում, մասնավորապես, արաբական աշխարհում։
Նա միաժամանակ այդ ակտիվությունը բացասական է համարում, որովհետև «վեճերի ընթացքում է ծնվում ճշմարտությունը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: