486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում չկան ահաբեկության սպառնալիքներ «Հըզբոլլահ» շարժման կողմից. փորձագետ
19:58
11 Փետրվարի 2011

Հարավային Կովկասում գոյություն չունեն ահաբեկության սպառնալիքներ «Հըզբոլլահ» շարժման կողմից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց փորձագետ Սերգեյ Շաքարյանցը՝ մեկնաբանելով իսրայելական իշխանությունների հայտարարությունը «Հըզբոլլահ» շարժման կողմից ահաբեկչությունների վտանգի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, իսրայելական իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին «Հըզբոլլահ» շարժման գրոհայինների կողմից հարձակման վտանգի մասին՝ այդ ցուցակում ընգրկելով Անդրկովկասի վտանգավոր երեք հանրապետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։

«Հըզբոլլահը» թարգմանաբար նշանակում է «Ալլահի կուսակցություն»։ Բնականաբար, այս կամ այն երկրում ծայրահեղկան որևէ գործողություն իրականացնելու համար նրանց աջակցություն է անհրաժեշտ ներսից, իսկ նման աջակցություն նրանք չեն կարող գտնել ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանում, քանի որ այնտեղ մահմեդական մոլեռանդ լուրջ ուժեր չկան»,- ավելացրեց նա։

Նախազգուշացումը, որը հասցեագրված է արտերկրում գտնվողներին կամ օտարերկրյա ուղևորության մեկնողներին, հայտնվել է «Հըզբոլահի» առաջնորդներից մեկի՝ Իմադ Մուգնիայի մահվանից հետո, ով սպանվել է ավտոմեքենայի պայթյունից Դամասկոսում։ Նրա մահվան մեղքը խմբավորումը դրեց Իսրայելի վրա և խոստացավ վրեժխնդիր լինել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Երկրների ցուցակում, որտեղ հարձակման վտանգը, փորձագետների գնահատականներով, հատկապես բարձր է, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր Հակաահաբեկչական բյուրոն ընդգրկել է նաև Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ դ'Իվուարը, Մավրիտանիան, Մալին և Թուրքիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: