484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը պետք է իր շուրջը համախմբի Հայաստանի ձախակողմյան կուսակցությունները. ՀՄԿԿ առաջնորդ
17:08
09 Փետրվարի 2011

ՀՅԴ-ն պետք է իր շուրջը համախմբի Հայաստանի՝ իրարից անջատ սոցիալիստական կուսակցությունները, կարծում է Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանը։

«ՀՅԴ-ն պետք է իր շուրջը համախմբի Հայաստանի՝ իրարից անջատ սոցիալիստական կուսակցությունները՝ այդպիսով համախմբված սոցիալիստական դաշտ ստեղծելով՝ որպես եղած ազատականի հակակշիռ»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց նա։

Ըստ կուսակցության առաջնորդի, Հայաստանում իրական ընդդիմություն չի ձևավորվել։
«Որոշ քաղաքական կուսակցությունները ժողովրդի և նրա շահերից են հանդես գալիս։ Իրականում նրանք պարզապես ընդդիմություն են խաղում»,- հայտարարեց ՀՄԿԿ առաջնորդը՝ ավելացնելով, որ ընդդիմությունը պետք է համախմբի ընդհանուր գաղափարախոսության հիման վրա և ազատականության ու իշխանությունների շուկայական ժողովրդավարության հակակշիռ դառնա։

Հայաստանի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության՝ հունվարի 18-ին կայացած հանրահավաքը մեկնաբանելով՝ Մանուկյանն ասաց, որ այդ մարդկանց քաղաքական գործիչներ չի համարում։ Նա նշեց, որ այդ քաղաքական գործիչները պարզապես իրենց շահերից ելնելով օգտվել են բնակչության որոշակի սոցիալական խմբերի դժգոհությունից՝ գործող կարգերի նկատմամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորն իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ ձախակողմյան ուժերը կարող են միասնական դիրքորոշում ունենալ առաջիկա ընտրությունների ժամանակ։

Նա հիշեցրեց, որ դեռ անցյալ տարվա գարնանը կուսակցությունը «Սոցիալիստական լուծումները Հայաստանի մարտահրավերներում» թեմայով  համաժողով է անցկացրել Սոցինտերնի տարբեր երկրների կուսակցությունների և Հայաստանի ձախակողմյան ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Այժմ մենք զբաղված ենք ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացի ապահովմամբ, որտեղ կարող են համախմբել թե ձախ, թե աջ ուժերը»,- ասաց Նռանյանը։ Ըստ նրա, կուսակցության նպատակը ոչ թե ընտրական դաշինք ստեղծելն է, այլ ընտրական իրավունքի պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե ում են ընտրում, և «դա իսկապես կարող է համախմբող դեր խաղալ բոլորի հետ»։

«Սակայն ձախ ուժերի հետ միավորումը չի խանգարում այդ գործընթացին և կարող է զուգահեռ ընթանալ։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է ընտրական իրավունքից սկսենք, իսկ դրան զուգահեռ, եթե համագործակցության խնդիրներ լինեն գաղափարական դաշտում, ապա առաջին հերթին գաղափարական բյուրեղացում, դիրքորոշումների և ծրագրերի հստակեցում է պետք, և ինչու ոչ, ձախ ուժերը կարող են միասնական դիրքորոշում ունենալ առաջիկա ընտրությունների ժամանակ»,- ասաց Նռանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: