484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը հերքում է Wikileaks-ի՝ կաշառք վերցնելու վերաբերյալ մեղադրանքները
16:35
09 Փետրվարի 2011

Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, իսկ ներկայում տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե իբր կաշառք է պահանջել Global Gold Corporation-ից ոսկու հանքերի մշակման արտոնագիր ստանալու համար:

Wikileaks-ը երկուշաբթի հրապարակել է 2005-2007 թվականներին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի և դեսպանի պաշտոն զբաղեցրած Էնդրյու Գոդֆրիի դիվանագիտական հաղորդումներում նկարագրում է այն դժվարությունները, որոնց հետ բախվել է Հայաստանում Global Gold Corporation (GGC) ոսկի արդյունահանող միջազգային ընկերությունը։ Հրապարակած տեղեկությունների համաձայն, GGC-ից մեծ կաշառք են ուզել հանքերի մշակման արտոնագրի համար։

«Ես գիտեմ այդ հրապարակման մասին: Բայց, նախ, տեղեկատվությունը մասնակի է, երկրորդ, տվյալ հարցով ես դեռևս մի քանի տարի առաջ բազմիցս արտահայտել եմ իր դիրքորոշումը: Դա (WikiLeaks հրապարակումները) պարզապես հիմարություն է, դրանք չեն համապատասխանում իրականությանը, և ես որևէ կաշառք չեմ վերցրել»,- չորեքշաբթի ասաց Այվազյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
 
Նրա խոսքով՝ ընդերքը պետական սեփականություն է, իսկ բնապահպանության նախարարը միայն վերահսկում է իրավիճակը: Այվազյանը հիշեցրեց, որ GGC հարցով կան բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտության դեպքում կրկին կհրապարակվեն: Նախկին նախարարը նշեց, որ GGC վերաբերյալ փաստաթղթերը դիտարկվել են, և հանքավայրն աճուրդով մշակման է փոխանցվել:

Այվազյանն ասաց, որ WikiLeaks-ը հրապարակում է դեսպանների՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին հասցեագրված նամակները, սակայն տվյալ դեպքում կիսատ տեղեկատվություն է հրապարակվել, չի նշվել նամակի այն մասը, որտեղ ասվում է, որ կաշառքի մասին տեղեկատվություն տարածած անձն ինքը վստահություն չի ներշնչում:
«Հայաստանի վերաբերյալ նմանատիպ հրապարակումները ոչնչի չեն հանգեցնի: WikiLeaks-ը չստուգված տեղեկատվություն է հրապարակում: WikiLeaks-ի հրապարակումները գլոբալ գործընթաց են ներկայացնում, բայց, հաշվի առնելով Հայաստանի մասշտաբները, չեմ կարծում, թե դա Հայաստանի համար էական հետևանքներ կբերի»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։