480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ակտիվ բանակցությունների. Ազգային անվտանգության քարտուղար
13:30
08 Փետրվարի 2011

Հայաստանը պատրաստ է օպերատիվ բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման ուղղությամբ, և դրական արդյունքների հասնելու համար գործի կդրվեն բոլոր համապատասխան պետական մարմինները, ասաց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հանդես գալով Մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման գործընթացի նախապատրաստական աշխատանքների սեմինար-քննարկման շրջանակներում։

«Հայաստանը չափազանց կարևորում է ԵՄ հետ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա գործարար աշխարհի ներկայացուցիչներին, ուսանողներին և սոցիալական այլ խմբերին ավելի թեթևացված ռեժիմով հատել սահմանը»,- երեքշաբթի ասաց Բաղդասարյանը։
Նա հաղորդեց, որ Հայաստանն արդեն ԵՄ 11 երկրների հետ համաձայնագրեր է ստորագրել, որի շրջանակներում դիվանագիտական և ծառայողական անձնագրերով անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել այդ պետությունները։

«Մենք հույս ունենք, որ այդ գործընթացը 2011 թվականին կշարունակվի, քանի որ կարևոր է օժանդակել արտոնագրային ռեժիմի պարզեցմանը նաև այլ քաղաքացիների համար»,- ասաց Բաղդասարյանը, հստակեցնելով, որ մինչև համաձայնագրի ստորագրման փուլը կարող է մեկ տարի տևել։

Ազգային Անվտանգության քարտուղարը նշեց, որ այսօր Հայաստանն արդյունավետ համագործակցում է ԵՄ-ի հետ։ «Մենք կարող ենք վստահ ասել, որ Հայաստան-ԵՄ 2009-2011 թթ. համագործակցության ծրագիրն արդյունավետ իրագործվում է, և քաղաքական փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է»,- ավելացրեց նա։
2010 թվականի կարևոր ձեռքբերում է, ըստ Բաղդասարյանի, արդարադատության և անվտանգության հարցերով բարեփոխումների իրականացման հետևողականությունը։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, ԵՄ-ի հետ Հայաստանի երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զարգանում է տնտեսական բարեփոխումների ոլորտում։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանն էլ նշեց, որ մուտքի արտոնագրի ռեժիմի գործընթացն արդեն երկարատև ժամանակ է՝ երկկողմ համագործակցության օրակարգում է։
«Արևելյան գործընկերության ծրագրում նույնպես ամրագրված է, որ քաղաքացիների ազատ տեղափոխումն անվտանգ միջավայրում և մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցումը գործընկերության կարևոր բաղադրիչ է։ Մենք ենթադրում ենք, որ ռեժիմի թեթևացումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը և բարենպաստ մթնոլորտ կստեղծի մարդկանց շփման համար»,- ասաց  նա։

Մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման գործընթացի նախապատրաստական աշխատանքների սեմինար-քննարկումը Հայաստանի և ԵՄ-ի միջև կանցկացվի Երևանում՝ փետրվարի 8-9-ը։ Միջոցառումներն անցկացվում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Եվրահանձնաժողովի միջև գործակցության շրջանակներում՝ Հայաստանի և ԵՄ միջև արտոնագրային ռեժիմի պարզեցման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն մուտքի արտոնագրերի տրամադրման, միգրացիայի, անվտանգության, թղթաբանության և այլ ուղեկից հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։