+19
Եղանակը Երևանում
Հայ
Wikileaks-ը Հայաստանի վերաբերյալ երկու փաստաթուղթ է հրապարակել
12:09
08 Փետրվարի 2011

Wikileaks-ը Հայաստանի վերաբերյալ երկու փաստաթուղթ է հրապարակել, որոնցում անդրադարձ է կատարվում բնապահպանությանն ու մարմնավաճառությանը, տեղեկացնում է rusrep.ru-ն։

Ինչպես տեղեկացնում է կայքը, բնապահպանական հարցերին վերաբերող փաստաթղթերում 2005-2007 թվականներին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի և դեսպանի պաշտոն զբաղեցրած Էնդրյու Գոդֆրին նկարագրում է այն դժվարությունները, որոնց հետ բախվել է Հայաստանում Global Gold Corporation (GGC) ոսկի արդյունահանող միջազգային ընկերությունը։ Հրապարակած տեղեկությունների համաձայն, GGC-ից մեծ կաշառք են ուզել հանքերի մշակման արտոնագրի համար։

Մյուս փաստաթուղթն անդրադառնում է Հայաստանում մարմանվաճառության հարցերին, որոնք իր հաշվետվության մեջ ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (հետ է կանչվել 2006 թվականի սեպտեմբերին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու համար)։
«Հայկական գործի» այդ թղթապանակում ամերիկացի դիվանագետները մտահոգություն են հայտնում երկրում գործազրկության սարսափելի մակարդակի վերաբերյալ, որը ստիպում է բազմաթիվ կանանց մարմնավաճառությամբ զբաղվել։

«Դրանով սկսել են զբաղվել 11-12 տարեկան աղջիկները։ Ավելի ու ավելի հաճախ են ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին ուղարկում Թուրքիա և ԱՄԷ գումար վաստակելու։ Մինչդեռ երկրի իշխանությունները մարդկանց առևտրի մեջ խնդիր չեն տեսնում, Հայաստանի գլխավոր դատախազն ասում է, որ դիվանագետների կողմից հարցաքննության ենթարկված մարմանվաճառները ստել են նրանց, և մեջբերում է հին հայկական ասացվածքը, որը թարգմանությամբ հնչում է մոտավորապես այսպես՝ «Թող Աստված մեզ պաշտպանի մարմնավաճառներից եկող չարիքից»»,- նշում է Էվանսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: