478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Սուդանն անկախությունն է ընտրել. հանրաքվեի արդյունքները
10:24
08 Փետրվարի 2011

Հարավային Սուդանն անկախ պետություն կդառնա, տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսը քվեարկել է միացյալ Սուդանից առանձնանալու օգտին, հինգշաբթի հայտարարել է հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Իբրահիմ Խալիլը։

«Քվեարկությանը մասնակցել է հանրաքվեի գրանցված մասնակիցների ավելի քան 97,5 տոկոսը (ավելի քան 3,8 մլն մարդ)։ Նրանցից 98,83 տոկոսը (ավելի քան 3,792 մլն) ձայները են տվել Հարավի առանձնացման օգտին և 1,17 տոկոսը (44888) մարդ՝ միացման օգտին (Խարթում մայրաքաղաքով)»,- հաղորդել է Խալիլը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոոստին։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը երկուշաբթի ներկայացրել է քվեարկության արդյունքները երկրի նախագահի քննարկմանը, և նա ճանաչել է դրանք։
Սուդանի Հանրապետության ղեկավար Օմար ալ Բաշիրը և նրա առաջին տեղակալ, Հարավային Սուդանի կառավարության նախագահ Սալվա Կիիրը ներկա են հանրաքվեի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը։

Նոր, Աֆրիկայի՝ թվով 53-րդ պետության պաշտոնական հռչակումը տեղի կունենա 2011 թվականի հուլիսի 9-ին՝ Համապարփակ խաղաղ համաձայնագրի և անցումային ժամանակահատվածի սահմանադրությամբ նախատեսված անցումային ժամանակահատվածի ավարտից հետո։
2005 թվականին Սուդանում 20-ամյա քաղաքացիական պատերազմից հետո Հյուսիսը ներկայացնող կառավարական ուժերը Համապարփակ խաղաղ համաձայնագիր են ստորագրել Հարավի ապստամբների հետ։ Դրա պայմանների համաձայն, նավթով հարուստ Հարավային Սուդանի ինքնորոշման հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: