482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ ղեկավարը անբարոյական է համարում թուրք քաղաքական գործիչների վարքը
15:54
07 Փետրվարի 2011

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անբարոյական է համարում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից անցկացվող քաղաքականությունը:
«Ես անբարոյական եմ համարում Թուրքիայի այդ քայլերը»,- երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց Աբրահամյանը՝ մեկնաբանելով միջազգային կառույցներում թուրքական քաղաքականության մասին ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ԵԽԽՎ-ում թուրքական կողմը մշտապես Հայաստանին «դիվանագիտական ապտակներ» է հասցնում՝ խոսելով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «բռնազավթման» մասին:

«Այս մասին են խոսում Թուրքիայի ներկայացուցիչները, այն դեպքում, որ Թուրքիան ինքն է բռնազավթել հայկական տարածքի, ինչպես նաև Կիպրոսի զգալի մասը...Միթե՞ դուք չեք խոսում նախագահի հետ այն մասին, որ հետ կանչեք արձանագրությունները խորհրդարանից կամ հետ կանչեք Հայաստանի ստորագրությունն այդ փաստաթղթերի տակից»,- ասաց նա՝ դիմելով Հովիկ Աբրահամյանին:
Մարտիրոսյանը միաժամանակ հիշեցրեց, որ հայկական Անի քաղաքի ավերակներում մշտապես նամազներ, նկարահանումներ են անցկացվում:

Նա նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը կրկին հանրապետության նախագահին առաջարկում է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից:
Խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին անհրաժեշտ է խորհրդակցություններ և քննարկումներ անցկացնել խորհրդարանի խոսնակի մասնակցությամբ՝ տվյալ հարցում դիրքորոշումների հստակեցման և թուրքական քաղաքականությանը համարժեք պատասխան մշակելու համար:

«Մենք պետք է հասկանանք, թե որքան է Հայաստանին անհրաժեշտ է պատասխանել Թուրքիայի ցինիկ քաղաքականությանը»,- ասաց Ալավերդյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ.-ի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: ---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: