482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանում սփյուռքի ներկայացուցչությունը պետք է խորհրդատվական բնույթ ունենա. պատգամավոր
14:53
03 Փետրվարի 2011

ՀՀ խորհրդարանում սփյուռքահայերի ներկայացուցչությունը պետք է խորհրդատվական բնույթ կրի, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սանոսյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաև սփյուռքահայերին:
«ՀՀ օրենսդրական և քաղաքական կյանքում սփյուռքահայերի ներգրավվածությունը շատ կարևոր է փորձի փոխանակման առումով: Այսօր հայկական օրենքները հիմնականում կրկնում են ռուսականները, իսկ համաշխարհային գլոբալիզացիայի համատեքստում Հայաստանի համար շատ կարևոր է ընդօրինակել այլ երկրների փորձը, առաջին հերթին հայկական սփյուռքի օգնությամբ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սանոսյանը:

Ըստ պատգամավորի, ՀՀ խորհրդարանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ Պալատ ստեղծելը շատ կարևոր նպատակ է հետապնդում՝ միավորել աշխարհի բոլոր հայերին, որի արդյունքում Հայաստանը կկարողանա դիմակայել և տնտեսական ճգնաժամը, և բոլոր քաղաքական մարտահրավերները:

Սանոսյանը նշեց, որ դեռ 2009թ.-ին ԱԺ-ում ելույթ է ունեցել սփյուռքահայերին խորհրդարան ներգրավելու առաջարկով, սակայն այդ ժամանակ նրա առաջարկը առանձնապես արձագանք չի ստացել: «Եթե այդ ժամանակ իմ առաջարկները քննարկվեին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բոլորովին այլ բնույթ կկրեր»,- կարծում է պատգամավորը:

Ավելի վաղ հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով երկպալատանի խորհրդարանի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը, հայտնել էր, որ Հայաստանում երկպալատանի խորհրդարանի հնարավոր ներդրումը երկարատև խորհրդատվություններ և քննարկումներ կպահանջի: «Նման որոշում կայացնելու համար պետք է կազմակերպվեն հանրային քննարկումներ և մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ...Երկպալատանի խորհրդարանը հնարավոր առաջարկներից է, որը քննարկման է արժանի բազմաթիվ այլ առաջարկներին զուգընթաց»,- ասել էր Արզումանյանը։0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: