487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի փետրվարին
16:54
02 Փետրվարի 2011

Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի փետրվարյան նիստի ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը: 

Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերանայումը նախատեսված է հանրապետության ԵԽԽՎ բանաձևերի կատարման պարտավորություններով: Օրինագծում պահպանվում է խորհրդարանի մեծամասնական և համամասնական տեղերի հարաբերությունը՝ 90 համամասնական, 41 մեծամասնական տեղ: Ընդդիմությունը պնդում է ընտրական համամասնական համակարգին ամբողջությամբ անցնելու անհրաժեշտությունը:
«Ծրագրվում է, որ առաջարկած օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հանրային քննարկումներ կանցկացվեն, ինչից հետո այն կուղղվի Վենետիկի հանձնաժողով փորձագիտական գնահատական ստանալու համար»,- ասաց Սահակյանը:

Ըստ նրա, ԸՕ նոր տարբերակում թարմացվել և շտկվել են այնպիսի հիմնական ուղղություններ, ինչպիսիք են քարոզարշավների կազմակերպման, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հարցերը:

Մասնավորապես, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է, որ քարոզարշավի ընթացքում ընտրությունների թեմայով գործադիր իշխանության կուսակցական ներկայացուցիչների ելույթները կհամարվեն եթերային օգտագործված ժամանակ, փոփոխվել են նաև քարոզչական պաստառների տեղադրման հարցերը և սահմանափակվել է ընտրական գրքույկների տպաքանակը, ինչը հավասար հնարավորություններ կստեղծի բոլոր քաղաքական ուժերի համար:

«Փոփոխություններ են կատարվել նաև ընտրական հանձնաժողովների ձևավորման կառուցվածքում խառը համակարգի՝ երկու մակարդակների հանձնաժողովների առկայության ներդրման միջոցով. Քաղաքական, որը բաղկացած կլինի կուսակցական ուժերից, և պրոֆեսիոնալ, որտեղ կընդգրկվեն տարբեր մասնագետներ, ովքեր այդ թվում պատասխանատվություն կկրեն ընդունված որոշումների համար»,- ասաց Սահակյանը:
Կատարված փոփոխությունների կարևոր ասպեկտների թվում նա նշեց վստահված անձանց ընտրական գործընթացի տեսագրման հնարավորության տրամադրումը:

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին չհամաձայնեց, որ կատարված փոփոխությունները լուծում են վերոնշյալ հարցերը՝ ընդգծելով, որ դրանք ընտրական գործընթացի թափանցիկությունը չեն ապահովում:

Նա նշեց, որ ընդդիմությունը մտադիր է չմասնակցել ներկայացված օրինագծի աշխատանքային քննարկումներին, քանի որ դրա մշակմանը չեն մասնակցել ընդդիմադիր ուժերը:

«Ընտրական օրենսգիրքը պետք է ապահովի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, քաղաքական դաշտի փոփոխության արդար պայքարի հնարավորություն պարունակի, ինչը նոր նախագծում չկա»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով էլ փաստաթուղթը կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքի կարիք է զգում:

Ավելին, ըստ նրա, 2008 թվականին ընդդիմության հետ համատեղ արդեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկներ են մշակվել, և միակ հարցը, որը վիճելի է մնացել, ընտրական հանձնաժողովների գործընթացն է, որն առաջարկվում էր ձևավորել խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների հավասար մասնակցության հիման վրա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: