486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծումը բարդ գործընթաց է. պատգամավոր
16:12
02 Փետրվարի 2011

Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծումը մանրամասն քննարկումներ պահանջող բարդ և երկարատև գործընթաց է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրության մասին, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաև աշխարհասփյուռ հայրենակիցների:

«Խորհրդարանի կառուցվածքի նման փոփոխումը սահմանադրական փոփոխություններ է ենթադրում: Սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դեռ ոչինչ որոշված չէ»,- ասաց խորհրդարանականը:

Դավթյանը նշեց, որ եթե նմանատիպ խորհրդարան ձևավորվի, ապա, հավանաբար, Ներքին պալատը 100 տոկոսով կընտրվի համամասնական համակարգով, իսկ Վերինը կձևավորվի տարբեր մարզերի պատգամավորներից:
«Հնարավոր է, որ Վերին պալատում ընդգրկվեն նաև սփյուռքի ներկայացուցիչներ»,- ավելացրեց նա:
ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն իր հերթին նշեց, որ մեծ տարբերություն գոյություն ունի, երկպալատանի խորհրդարանի ստեղծման վերաբերյալ առաջարկն արվել է անձամբ Հրանուշ Հակոբյանի, թե՞ Հանրապետական կուսակցության կողմից:

«Եթե դա կուսակցության որոշումն է, ապա Հայաստանից դուրս նման հայտարարությունն աբսուրդ է»,- հայտարարեց նա:

Մելիքյանն ավելացրեց նաև, որ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը նման խորհրդարանին անհասկանալի և անիմաստ է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։