484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր գործընկերներին խորհուրդ է տալիս առավել զգույշ լինել գնահատականներում
15:03
31 Հունվարի 2011

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը գործընկեր  կուսակցությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս առավել զգույշ լինել ՀՀԿ գործունեության վերաբերյալ հայտարարություններում։

Շաբաթ օրը Բարգավաճ Հայաստան կոալիցիոն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքեց իր ղեկավարած քաղաքական ուժին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր միանալու մասին տարածված խոսակցությունները։ Միաժամանակ Ծառուկյանն ասաց, որ «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, ապա վաղուց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահը կլիներ»։

«Չեմ կարծում, որ հրապարակային մտորումները, թե ով կարող էր անցյալում գործընկեր կուսակցության նախագահ լինել, տեղավորվում են կառուցողական շրջանակներում»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շարմազանովը։

Նա ավելացրեց, որ ՀՀԿ-ն երբեք իրեն թույլ չի տվել նման հայտարարություններ անել և փոխադարձության սկզբունքով խորհուրդ տվեց դա չանել նաև ԲՀԿ առաջնորդին։

«Ընդհանրապես պատմությունը ստորադասական եղանակ չի ենթադրում, և չեմ կարծում, որ լուրջ եզրակացություններ անելու անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ հայտնի է, որ անցած իրադարձությունների վերլուծությունն ապագայի համար է արվում, իսկ ապագան սպառիչ պատասխաններ է տալիս բոլոր հարցերին։ ՀՀԿ-ն իր ընտրությունն արել է։ Այն հավաքված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ և վճռական տրամադրված է, որպեսզի նախագահի ղեկավարությամբ նրա նախընտրական ծրագիրն ավարտին հասցնի և շարունակի բարեփոխումների իրականացման վերաբերյալ քայլերը»,- ասաց Շարմազանովը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինց երկիր» կուսակցության հետ միասին «Բարգավաճ Հայաստանը» մտնում է ՀՀ իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008թ.-ի մարտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: