486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը պատրաստ չէ միակողմանի կարգով փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում. Սարգսյան
13:13
27 Հունվարի 2011

Հայկական կողմը պատրաստ չէ փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
     
Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացի շարունակությունը միայն այն դեպքում է հնարավոր, եթե թուրքերն առանց որևէ նախապայմանների վավերացնեն այդ արձանագրությունները։

«Քանի որ նրանք միջազգային պարտավորություններ ունեն, ստորագրված համաձայնագրերը պետք է վավերացվեն և իրագործվեն։ Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ ինչ-ինչ փոփոխությունների այդ արձանագրություններում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ պատրաստ չենք միակողմանի կարգով։ Եթե թուրքերն ինչ-որ բան փորձեն մտցնել այնտեղ, բնականաբար, մենք նույնպես կփորձենք»,- ասել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք միանշանակ հայտարարել էին, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախնական պայմանների։

«Այդ պատճառով նոր բանակցություններ սկսելու իմաստ չեմ տեսնում։ Ինչի՞ մասին պետք է խոսենք։ Այն մասին, որ թուրքերն ինչ-որ պայմաններ կներկայացնեն, և մենք կասենք, որ այդ պայմանները մեզ համար անընդունելի՞ են։ Անիմաստ է։ Միակ շարունակությունը կարող է լինել թուրքերի կողմից իրենց խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացումը»,- ասել է նախագահը։

Ըստ նրա, եթե այսպես շարունակվի, հնարավոր է, հայկական կողմի համար միակ ելքն այդ արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելը լինի, և այդ ժամանակ, նույնիսկ Թուրքիայի կողմից վավերացումից հետո, այդ արձանագրությունները ոչ մի ուժ չեն ունենան։

«Ես ինչու՞ եմ այդ մասին խոսում։ Նույնիսկ այժմ, երբ գնդակը գտնվում է նրանց կիսադաշտում, միևնույն է՝ նրանք փորձում են խառնվել ղարաբաղյան գործընթացին, խոսում են ինչ-որ տարածաշրջանային առաջնորդության մասին, նեոօսմանիզմի մասին»,- ասել է նախագահը։

Ըստ նրա, տարածաշրջանում առաջատար կարող է լինել այն պետությունը, որը խնդիրներ չունի մյուսների հետ։ «Իսկ այն քաղաքականությունը, որը թուրքերն են հռչակել՝ զրո խնդիրների քաղաքականությունը, թուրքերին, Թուրքիային  հարմար որոշումների որոնումների է միայն հանգեցնում։ Այդպես չի լինում։ Մենք բոլորս հասկանում ենք՝ ես Հայաստանը նկատի ունեմ, մենք հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետություն է, որ թուրքական տնտեսությունը վերջին տարիներին շատ է աճել, որ Թուրքիան G20-ի անդամ է, մենք այդ ամենը հասկանում ենք։ Բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է մեզ համար դաստիարակների դեր խաղան։ Նրանք մեզ համար հրահանգիչ չեն»,- նշել է պետության ղեկավարը։

Ըստ նրա, եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանի ինչ-որ գործընթացի վրա ազդեցության հնարավորություն ունենալ, ապա պետք է կառուցողական լինի։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: