486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրենը պարգևատրվել է ՀԱՊԿ հոբելյանական նշանով
19:22
26 Հունվարի 2011

«Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը պարգևատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի 15 տարին» հոբելյանական նշանով՝ 2010 թվականի ընթացքում ՀԱՊԿ գործունեությունն օպերատիվ կերպով լուսաբանելու համար։

Հոբելյանական նշանն ու հուշանվերը հայկական գործակալության գլխավոր տնօրենին չորեքշաբթի հանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Հավաքական անվտանգության պայմանագրի 15 տարին» պատվո նշանով պարգևատրվածների թվում են եղել նաև ՌԻԱ Նովոստի Միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն լուրերի միացյալ խմբագրության ղեկավար, գլխավոր խմբագրի տեղակալ Մաքսիմ Ֆիլիմոնովը, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հատուկ թղթակից Սերգեյ Լյասկովսկին, «Պետերբուրգ ՀՌԸ» ԲԲԸ հեռուստաալիքի Մոսկվայի բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կամինինը և ուրիշներ։

ՀԱՊԿ անդամ այլ երկրների ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարգևատրվել են արժեքավոր նվերներով։
Ինչպես պարգևատրման արարողությանը հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, յուրաքանչյուր հոդված և լրագրողական յուրաքանչյուր ռեպորտաժ «շատ կարևոր նշանակություն ունի բոլորիս համար»։
«Ձեր յուրաքանչյուր հոդվածը, յուրաքանչյուր ռեպորտաժը շատ կարևոր է մեզ համար։ Թող բոլորն իմանան, որ մենք էլ միջազգային չափանիշներին համապատասխանող միջազգային ձևավորում ունենք»,- ասաց նա։

2010 թվականի ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել ՀԱՊԿ գործունեության տեղեկատվական ապահովման վերաբերյալ։ Նախորդ տարվա ընթացքում ԶԼՄ-ների հատուկ ուշադրությանն են արժանացել Կազմակերպության՝ դեկտեմբերի 9-10-ի գագաթնաժողովները, «Կոբալտ 2010» և «Փոխգործակցություն 2010» ԱԱՀՈՒ զորավարժությունները, ՀԱՊԿ «Կանալ», «Կանալ - Հարավ» օպերացիաները, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և այլն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։