477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽ հանձնակատարը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատել մարտի 1-ի գործով ազատազրկվածներին
18:52
21 Հունվարի 2011

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ իշխանություններին միջնորդել է մարտի 1-2-ի գործով բանտարկյալներին ազատ արձակելու համար։ 

«Մենք ողջունեցինք ՀՀ իշխանությունների կողմից զանգվածային անկարգությունների գործով բանտարկյալների հանդեպ համաներման հայտարարությունը, բայց դրանից հետո բանտերում դեռ մարդիկ են մնում, որոնք այդ գործով են դատապարտվել։ Ես քննարկեցի այդ հարցը ՀՀ իշխանությունների հետ և միջնորդություն ներկայացրեցի այդ մարդկանց ազատ արձակելու վերաբերյալ»,- ասաց հանձնակատարը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

Ինչպես տեղեկացրեց Համարբերգը, ինքն ուշադիր հետևել է 2008թ.-ի մարտի 1-2-ին հետևած իրադարձություններին, ինչպես նաև՝ գործի դատավարությանը։ Հանձնակատարը հիշեցրեց, որ դատավարությանը հետևել են նաև ԵԱՀԿ փորձագետները, որոնք այնուհետև իրենց հաշվետվությունն են ներկայացրել։ Համարբերգը նշեց, որ այդ հաշվետվության մեջ մանրամասն եզրակացություններ և քննադատություն է եղել դատական մարմինների հասցեին։


«Հիմնական հարցն այն է, թե դատի ժամանակ դատավորներն, արդյո՞ք, անկախ և անկողմնակալ են եղել, որքանով հիմնավորված և լիարժեք են եղել ներկայացված ապացույցները»,- նշեց նա։
Ինչպես ավելացրեց Համարբերգը, նաև անհանգստություն է ներշնչում զանգվածային անկարգությունների ժամանակ Ոստիկանության գործողությունները։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվում հունվարի 18-21-ը։ Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խորհրդարանականների, երկրի քաղաքապետի հետ։ Համարբերգը քննարկել է ՀՀ պարտավորությունները՝ կապված 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: