480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ի սահմանների կառավարման բարելավման վերաբերյալ գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի փետրվարին. UNDP
13:35
20 Հունվարի 2011

UNDP-ի «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարումը» ծրագրի շրջանակներում մշակված ՀՀ սահմանների կառավարման բարելավման վերաբերյալ գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի փետրվարի սկզբին, ասաց Հայաստանում Ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյանը։

«Փետրվարի 3-ին մենք միջոցառումների ծրագիր կունենանք, որը բաղկացած կլինի շուրջ 150-200 քայլերից, որոնք կիրականացվեն երեք տարում»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում միջազգային փորձագետների մասնակցությամբ կայացած աշխատանքային սեմինարի ժամանակ ասաց Մալինցյանը։

Նա ընդգծեց, որ առաջնային քայլերից մեկն է ենթակառուցվածքների զարգացումը, մարդկանց և բեռների համար սահմանամերձ կետերում բարենպաստ պայմանների ստեղծումը։

Ըստ Մալինցյանի, 2010թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունն ընդունելու» մասին, որի համաձայն մինչև փետրվարի 3-ը պետք է Ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիր մշակվի։

«Ծրագիրը մի քանի բաղադրիչներից է կազմված՝ օրենսդրային բազայի բարելավումը, սահմանային անվտանգության հայեցակարգի մշակումը։ Երկրորդ մասն իր մեջ ներառում է օպերատիվ հնարավորությունների զարգացումը, երրորդը՝ ուսուցվող հմտությունների զարգացումը, այսինքն ցանկացող մասնագետները կարող են հետագայում իրենց գիտելիքները փոխանցել։ Չորրորդ բաղադրիչը սարքավորում տրամադրելն է, և, վերջապես, հինգերորդ տարրը հասարակությանը ծրագրի իրականացման արդյունքների հետ ծանոթացնելն է»,- ասաց նա։

1,4 մլն եվրո արժողությամբ «Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման (ՀԿՍՀԿ) ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական մեխանիզմների ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ-պետությունների և միջազգային կառույցների միջև, ինչն ուղղված է ապրանքների և մարդկանց օրինական տեղաշարժերի ապահովմանը և միաժամանակ` ցանկացած ապօրինի գործունեությունից պետական սահմանի պաշտպանվածությանը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: