484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հարցը լուծելու համար հայ ժողովուրդը պետք է միասնական մարմին ստեղծի
17:30
19 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը պետք է միասնական մարմին ստեղծի Հայկական հարցի լուծման համար, չորեքշաբթի ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը «Սևրի պայմանագիրն ու Հրանտ Դինքը» խորագրով միջոցառման ընթացքում:
«Այսօր չկա մի միասնական կազմակերպություն, որը խոսի հայ ժողովրդի անունից և նրա իրավունքների մասին»,- ասաց նա:
 
Այս կապակցությամբ նա առաջարկեց վերաստեղծել հայկական այն կոմիտեները, որոնք գործել են 1947 թվականից: Որպես նման կառույցի ստեղծման մեխանիզմ Շիրինյանն առաջարկեց քվոտաներ սահմանել յուրաքանչյուր հայկական համայնքի համար, որը պատվիրակներ ընտրելու միջոցով կազմակերպություն կստեղծի անկախ կուսակցական պատկանելությունից, կրոնական կամ քաղաքական ենթատեքստից:

Նա նշեց նաև միջազգային փորձագիտական խմբերի ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կզբաղվեին Հայկական հարցով: Շիրինյանը կարծում է, որ այդ խմբերում անհրաժեշտ է ներգրավել նաև արտասահմանյան մասնագետների, ովքեր լավ գիտեն Եվրոպան և միջազգային քաղաքականությունը:

Ըստ նրա, հայկական հարցի համատեքստում, բացի  Սևրի պայմանագրից և Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումից, պետք չէ անտեսել նաև «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որը ստորագրել են Լենինն ու Ստալինը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: