480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունները կարող են իրապես պայքարել ադրբեջանական քարոզչության դեմ. փորձագետ
16:34
19 Հունվարի 2011

Հայկական իշխանություններն ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ պայքարի իրական հնարավորություններ ունեն, ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: 

«Ես կարծում եմ, որ այդ պայքարը պետք է շատ ակտիվ իրականացվի բոլոր լծակների, և առաջին հերթին, դիվանագիտական և տեղեկատվական լծակների կիրառմամբ: Մենք պետք է շատ ակտիվ փորձենք օգտագործել Սփյուռքի մեր կապերը: Նրանք օգտագործում են իրենց նավթադոլարները, մենք էլ պետք է փորձենք օգտագործել մեր հնարավորությունները»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Նախագծի ղեկավարը նշեց նաև ադրբեջանական քարոզչության դեմ Հայաստանի պայքարի իրավական դաշտը, մասնավորապես, ընդգծելով, որ հայկական խորհրդարանը պետք է ճանաչի 1992 թվականին Մարաղա ադրբեջանական գյուղում հայերի նկատմամբ արյունալի իրադարձությունները որպես Ցեղասպանություն:
Նա ընդգծեց, որ Մարաղայում տեղի ունեցած դեպքերը չի կարելի անվանել ոչ այլ ինչ, եթե ոչ Ցեղասպանություն ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն: Գրիգորյանը նշեց, որ նախագծի ստեղծողներին հաջողվել է հայտնաբերել մի տեսագրություն, որում ադրբեջանցիները նշում են Մարաղայում հայերի կոտորածը, և որը կեղծել գործնականորեն հնարավոր չէ, ի տարբերություն Բաքվում և Սումգայիթում ջարդերի հետ կապված ադրբեջանցիների կեղծարարությունների:

Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն իրավունք ունեն Ադրբեջանին մեղադրանք ներկայացնել դատարան 1992 թվականին Մարաղա գյուղում հայերի ցեղասպանության հիման վրա:
1992 թվականի ապրիլի տասին ադրբեջանական զինված ուժերն այրեցին Մարաղա գյուղն ու կոտորեցին բնակչությունը: Մարաղան առայսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում, տարբեր տվյալներով, սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև, որոնց թվում էին 30 կանայք: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը՝ գերի վերցվել:

1988 թվականին Սումգայիթում (հայկական ջարդեր), իսկ այնուհետև Կիրովաբադում (1988 թվական) ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը շարունակվեց Բաքվում (1990 թվական), «Օղակ» օպերացիայի ընթացքում (1991 թ. Ղարաբաղում) և Մարաղա գյուղում (1992 թվական), ինչպես նաև Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, տարածաշրջանի սահմաններից դուրս (Բուդապեշտում 2004 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա էր սպանվել), այն չի դադարում առայսօր՝ նոր և ավելի վտանգավոր ձևեր ստանալով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։