483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահայությանը հուզող խնդիրները մշտապես քննարկվում են հայ-վրացական բանակցությունների ժամանակ. ՀՀ ԱԳՆ
11:57
17 Հունվարի 2011

Վիրահայությանը հուզող խնդիրները մշտապես քննարկվել են 2010 թ-ին տեղի ունեցած հայ-վրացական բանակցությունների ժամանակ, նշվում է ՀՀ արտգործնախարարության՝ 2010թ.-ի գործունեության մասին հաշվետվության մեջ:

Ըստ փաստաթղթի, 2010 թ. Հայաստանի և Վրաստանի միջև կայացել են մի շարք բարձրաստիճան շփումներ, այդ թվում` հունվարի 26-ին Վրաստանի վարչապետ Նիկոլա Գիլաուրիի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն, փետրվարի 22-23-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան, հունիսի 13-15-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարթ Նալբանդյանի աշխատանքային այցը Վրաստան, իսկ սեպտեմբերի 3-4-ը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի աշխատանքային այցը Հայաստան:

Փաստաթղթվում նշվում է նաև, որ Հայաստանի միջնորդությամբ ընթացած բանակցությունների արդյունքում վերաբացվել է Վրաստանի և ՌԴ միջև ավտոմոբիլային Կազբեգի-Վերին Լարս սահմանային անցակետը, որը չէր գործում 2006թ. Օգոստոսից:

Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրա գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետը բացվել է մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին: Ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» միակ պաշտոնական հսկիչ-անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ ելնելով անցակետի վերանորոգման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զինելու անհրաժեշտությունից:

Այժմ անցակետն ունի 12 գիծ տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ վեցական տարբեր ուղղություններով: Կան նաև երկու պահուստային երթևեկության գծեր: Հսկիչ-անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 7 հազար մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: Բացի այդ, անձնագրերի վերահսկման համակարգն ապահովում է բիոմետրիկ չիպերով նոր սերնդի փաստաթղթերի ստուգումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: