478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության մասին օրենք ընդունի. կուսակցության առաջնորդ
17:06
14 Հունվարի 2011

Հայաստանը պետք է Ադրբեջանի կողմից ադրբեջանական տարածքում բնակվող հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության մասին օրենք ընդունի, ուրբաթ լրագրողներին ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Մեր կուսակցությունն առաջարկում է 1988-1992թթ.-ին Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի կողմից օկուպացված մի շարք հայկական տարածքներում բնակվող հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության մասին օրենք ընդունել: Մենք առաջարկում ենք այդ բոլոր ջարդերը դիտարկել որպես մեկ ամբողջություն», - ասաց քաղաքական գործիչը:

Բաբուխանյանը նշեց, որ այս հարցի առիթով պետք է քրեական գործ հարուցվի, որն ավարտելուց հետո պետք է ուղղարկվի Հաագայի միջազգային տրիբունալ:

«Հայաստանը պետք է պատժի ցեղասպանության համար մեղավոր ադրբեջանցի բոլոր պաշտոնյաներին և հասնի վնասի փոխհատուցման», - ասաց կուսակցության առաջնորդը:

Նրա խոսքերով՝ ՍԻՄ-ն առաջարկում է ընդունել ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության զոհերին վերաբերող ևս մեկ օրենք, քանի որ ցեղասպանությունը հենց ազգայնամոլության հետևանք է:
«Հիմա ողջ աշխարհում ազգայնամոլությունը հրատապ խնդիր է, և այս համատեքստում մենք ևս պետք է բարձրացնենք այդ հարցը», - ասաց Բաբուխանյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է ներկայացնի և պաշտպանի Ադրբեջանից տեղահանված կես միլիոն փախստականների, 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների իրավունքները:

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։
Հայ բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում և, մասնավորապես, Բաքվում՝ 1990 թվականի հունվարին։ Արդյունքում, Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, 1988-1992 թվականներին երկիր են ժամանել  ավելի քան 360 փախստական-հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: