487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
13:00
30 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով տարածվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը` ս.թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր ՄԱԿ-ի անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

«Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն և հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի և նրա զանազան ներկայացուցիչների արդեն երկար ժամանակ է իրականացնում են այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ Հայաստանի եւ համայն հայության դեմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»,- ասվում է հաղոդագրության մեջ։

Նամակում նաև ընդգծվում է, որ Հայաստանը, ինչպես և Մինսկի խմբի համանախագահները, մտահոգություն է հայտում 2010 թվականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի և հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր:

Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, Աստանայում` ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:

 

Նամակը և կից նյութերը տարածվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր Ասամբլեայի փաստաթուղթ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։