484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Այս տարին Հայաստանի համար իր բոլոր ռեսուրսների մսխումների տարի դարձավ. ընդդիմություն
19:18
27 Դեկտեմբերի 2010

Ավարտվող 2010 թվականը Հայաստանի համար հնարավոր բոլոր ռեսուրսների մսխումների տարի դարձավ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության  քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

«Սա վերաբերում է բոլոր ոլորտներին, օրինակ, Հայաստանից դուրս է եկել 65-90 հազար մարդ։ Ռեսուրսների մսխումների մասին են վկայում նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունները»,- երկուշաբթի ասաց խմբակցության քարտուղարը ։

Ալավերդյանն ընդգծեց, որ հանրապետությունում չի ավելանում աշխատատեղերի թիվը, ինչի պատճառով մշտական սպառնալիքի են ենթարկվում մակրոտնտեսական կայունությունը։ Խմբակցության քարտուղարը նշեց, որ նույնօրինակ ոչ խելամիտ վերաբերմունք է նկատվում նաև բնական ռեսուրսների նկատմամբ։

«20 տարիների ընթացքում հաջողվել է Սևանա լիճը ճահճի վերածել, ոչնչացնել ձկան պաշարները և աղետային իրավիճակի հասնել»,- հայտարարեց Ալավերդյանը։

Ստեղծված իրավիճակը և իշխանությունների գործողությունները քննադատեց նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը փորձում է Հայաստանում եվրոպական չափանիշներ ներդնել՝ նկատի չառնելով, թե արդյո՞ք, դրան պատրաստ է հասարակությունը։ Որպես օրինակ նա բերեց հանրապետությունում ԱՊՊԱ ներդրումը։

2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը։ Հայաստանում շուրջ 430 հազար տրանսպորտային միջոց է գրանցված: Վերջին տվյալներով, ԱՊՊԱ պոլիսներ են ձեռք բերել ավտոտերերի 10-15 տոկոսը, այն դեպքում, երբ հանրապետությունում կա մոտ 430 հազար ավտոմեքենա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: