486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրություններն ու մադրիդյան սկզբունքներն անընդունելի են հայ ժողովրդի համար. պատգամավոր
18:26
27 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրություններն ու, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են հայ ժողովրդի համար, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ցավոք, դադարեցված է, դրանք օրակարգից չեն հանվել ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ արձանագրության տակ մեր ստորագրություններն ընդհանրապես չպետք է լինեն։ Մադրիդյան սկզբունքները նույնպես անընդունելի փաստաթուղթ է մեր ժողովրդի համար»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Փոստանջյանն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար 2010թ.-ը հետընթաց է դարձրել խորհրդարանի կողմից ընդունած «Լեզվի մասին» օրենքը, Հայաստանի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը։

Օգոստոսի 19-21-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կայացած այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2046թ.-ը երկարացնելու մասին արձանագրությունը։

ՀՀ խորհրդարանը վերջերս ուղղումներ մտցրեց «Լեզվի մասին» օրենքում, որոնցով սահմանվում են դպրոցներում օտար լեզվի ուսուցման դեպքերը։

«Հայաստանում չափազանց կարևոր է այն հարցը, թե հնարավո՞ր է ազատ քաղաքացի լինել։ Ցավոք, մեզ մոտ կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց քաղաքական տեսակետներից ելնելով՝ բանտում են գտնվում, չեն հաստատվել Երևանում 2008թ.-ի զանգվածային անկարգությունների մեղավորները»,- ասաց նա։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։