486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհրդի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումը կուժեղանա. ընդդիմություն
17:02
27 Դեկտեմբերի 2010

Եվրոպական բանաձևերի պահանջները կատարելու կապակցությամբ կուժեղանա Եվրախորհրդի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումը, կարծում է ԵԽ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը։

«Ցավոք, պետք է նշել, որ երբ մեր իշխանությունները որոշակի պատասխան քայլեր են անում Եվրախորհրդի պահանջներին, ապա դա կատարվում է ճնշման տակ, և այդ ճնշումը, ցավոք, կուժեղանա»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա, մասնավորապես 1677 բանաձևում, որն ընդունվել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից, Հայաստանին ուղղված որոշակի պահանջներ են եղել, որոնցից ՀԱԿ-ը հատկապես նշել է «քաղբանտարկյալների» խնդիրը, 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության, հեռուստատեսության, հավաքների ազատության հետ կապված հարցերը։

«2011թ.-ի հունվարի 18-ին կամ 19-ին ակնկալվում է Եվրախորհրդի մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգի այցը Հայաստան, իսկ փետրվարին՝ համազեկուցող Ջոն Պրեսկոտի և Գերմանիայի նոր համազեկուցող Ալեքս Ֆիշերի այցերը՝ փաստահավաքի նպատակով, որոնց հիման վրա կպատրաստվի զեկույցը»,-ասաց Գրիգորյանը։ Ըստ նրա, զեկույցը կքննարկվի գարնանը։

Գրիգորյանը կարծում է, որ նախորդ բանաձևերում առկա որոշակի պահանջները, և մասնավորապես 1677 բանաձևերը, կատարվել են, սակայն, ըստ նրա, դա բավական չէ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: