482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովները հաշվետվություն են ներկայացրել տարվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ
16:54
27 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները երկուշաբթի հաշվետվություն են ներկայացրել տարվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ:

Ինչպես ասաց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Մարգարյանը, հանձնաժողովի անդամներն այս տարի Հայաստանի մի շարք մարզեր են այցելել, խորհրդարանական լսումներ են անցկացրել, մի քանի կարևոր օրինագիծ է ընդունվել:

Այդ օրինագծերի թվում նա, մասնավորապես, նշեց, անօրինական կառույցների օրինականացման մասին օրենքը, որով մոտ 15 հազար ընտանիքներ կարողացան սեփականաշնորհել առանց համապատասխան թույլտվության կառուցած իրենց շինությունները:

Մարգարյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է ֆինանսական համահարթեցման մասին օրինագիծը, որը փոխում է Հայաստանի համայնքների միջև միջոցների բաշխման կարգը, ինչպես նաև աղբահանության մասին օրենքը: Միաժամանակ, հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ տվյալ օրենքում դեռևս լրամշակումներ են անհրաժեշտ:

«Մենք պարտադիր պետք է ոլորտը կարգավորող օրենսդրություն, ինչպես նաև այդ ծառայությունների խելամիտ սակագներ ունենանք: Քաղաքացիները պետք է վճարեն աղբահանության ծառայությունների համար, բայց ելնելով նվազագույն աշխատավարձից և համայնքի առանձնահատկություններից»,- հայտարարեց նա:

Առողջապահության, մայրության և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ անցած երեք տարիների ընթացքում առողջապահության ոլորտը կարգավորող ավելի մեծ թվով օրենքներ են ընդունվել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Ընդունված օրենքների թվում Բաբլոյանն առանձնացրեց, մասնավորապես, առողջապահության և դոնորական արյան մասին օրենքները, հոգեբուժական օգնության մասին օրենքի բարեփոխումը:

Մարդու իրավունքների և հասարակական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ հանրության ուշադրության կենտրոնում այս տարի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի լրացումներն էին, որոնցով խորհրդարանական լսումներ են անցկացվել:

Սաֆարյանը հատկապես ընդգծեց հայկական օրենսդրությունում եթերով հեռարձակվող երեխաների վրա բացասաբար ազդող հաղորդումների սահմանափակման լրացումները, երեխայի ծնունդը չգրանցելու հնարավորությունը բացառող փոփոխությունները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննարկել և մշակել է 90 օրինագիծ: Ըստ նրա, պրոֆիլային այդ հանձնաժողովն առավել ակտիվն ու բազմաքանակն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: