478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Գալա» ընդդիմադիր հեռուստաընկերությունը թվային հեռարձակման արտոնագիր չի ստացել
14:17
23 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում Գյումրու «Գալա» հեռուստաընկերությունը («Չափ» ՍՊԸ) տարածաշրջանային հաճախականություններով թվային հեռարձակման լիցենզիա չի ստացել:

«Գալա» հեռուստաընկերությունը հավաքել է ընդամենը 14 միավոր՝ պահանջվող 42-ից, ինչի կապակցությամբ Շիրակի մարզի տարածքում թվային հեռուստառադիոհեռարձակման իրավունք է ստացել «Ցայգ» հեռուստաընկերությունը՝ հավաքելով 42 միավոր:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով՝ նման ցածր միավորներ «Գալա» հեռուստաընկերությանը տրվել են մի քանի չափորոշիչներով:

««Ցայգ» հեռուստաընկերության համեմատ «ԳԱԼԱ» ՍՊԸ-ն ավելի քիչ թվով հայրենական արտադրության ծրագրեր ունի, ինչպես նաև զգալիորեն զիջել է «Ցայգ»-ին ֆինանսական և տեխնիկական առումով»,- լրագրողներին ասաց Ամալյանը հանձնաժողովի նիստից հետո:

«Գալա» հեռուստաընկերության ոչ մի ներկայացուցիչ նիստին ներկա չի եղել:

Հայաստանի մարզերում թվային հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքներով արտոնագիր են ստացել «Տելելեքս» (Արարատի մարզ), «Նոր դար, նոր հազարամյակ» (Արմավիրի մարզ), «Արփա Ինֆո» (Վայոց Ձորի մարզ), «Աբովյան» (Կոտայքի մարզ), «Ցայգ» (Շիրակի մարզ), «Ձագեձոր» (Սյունիքի մարզ), «Երևան Մեդիա Հոլդինգ» (Արագածոտնի մարզ) հեռուստաընկերությունները, որոնք ստացել են 42-ական միավոր:

Լիցենզիաներ չեն ստացել միայն երկու հեռուստաընկերություններ՝ «Գալա» («Չափ» ՍՊԸ) և «Սիրարգ» (Կոտայքի մարզ) հեռուստաընկերությունը, որը հավաքել է 21 միավոր՝ զիջելով «Աբովյան» հեռուստաընկերությանը:

Նիստին ներկա են եղել հանձնաժողովի ութ անդամներից յոթը: Ինչպես հայտնեց Ամալյանը, հանձնաժողովի յոթերորդ անդամը չկարողացավ ներկա լինել, քանի որ Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում:

Միաժամանակ հանրապետական հաճախականություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրերի ստացման մրցույթի արդյունքներն Ազգային հանձնաժողովի կողմից անցկացվել են դեկտեմբերի 16-ին: Հանրապետական հաճախականություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրեր են ստացել «Արմենիա TV», «Շանթ» ընկերությունները, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Կենտրոն TV Մուլտիմեդիան», «Հուսաբերը», «Անսերը» (Ռոսիա պետական հեռուստաալիքի վերահեռարձակող), երկու հեռուստաալիքների՝ «Ա1+»-ի և «ԱԼՄ»-ի հայտերը մերժվել են:

Թվային հեռարձակմանն անցնելու օրենքի համաձայն, Հայաստանում կստեղծվի թվային հեռարձակման ցանց, մասնավորապես Երևանում կգործի 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ 9 հեռուստաալիք և 4 ռադիոկայան:

ՀՀ-ն թվային հեռարձակման անցնելու պարտավորությունը ստանձնել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրով։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: