486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը նոր նախարարներին արդյունավետ աշխատանք է մաղթել
14:07
23 Դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ շնորհավորել է նոր նախարարներին՝ այդքան բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և նրանց արդյունավետ աշխատանք մաղթել։

ՀՀ նախագահի առաջարկով՝ հանրապետության կառավարությունում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել սահմանադրական իրավունքի փորձագետ Հրայր Թովմասյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պաշտոնազրկվել է, իսկ նրա պաշտոնին է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՀ ԿԲ նախկին փոխնախարար Վաչե Գաբրիելյանը: Բացի այդ, Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշեց, որ արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը փորձառու իրավաբան է, պարկեշտ և ազնիվ մարդ, աշխատել է միջազգային կառույցների հետ։ Կառավարության նախագահն ընդգծեց, որ Թովմասյանն արդեն կառավարական աշխատանքի փորձ ունի. փոխնախարարի պաշտոն է զբաղեցրել, աշխատել է Սահմանադրական դատարանում։

«Վստահ եմ, որ կառավարությունում մենք այնպիսի մթնոլորտ կստեղծենք, որ նրա մուտքը գործադիր մարմնի կազմ սահուն լինի»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետը նշեց, որ ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնի է որպես փորձառու մասնագետ, որակյալ ֆինանսիստ, ով զբաղեցնում էր Կենտրոնական բանկի փոխնախարարի պաշտոնը։

«Ես 1990թ.-ից՝ Գերագույն խորհրդի ժամանակներից, աշխատում եմ Վաչեի հետ։ Ես հետևում եմ նրա մասնագետ դառնալուն և աճին, և կարող եմ ասել, որ մենք փորձառու մասնագետի, ազնիվ և պարկեշտ անձնավորության հետ գործ ունենք, իսկ դա պակաս կարևոր չէ»,- ընդգծեց վարչապետը։

Էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանի մասին խոսելիս՝ կառավարության նախագահը հիշեցրեց, որ Դավթյանն իր համար հարազատ միջավայր է ընկել, քանի որ երկար տարիներ աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում և ծանոթ է գերատեսչության խնդիրներին և աշխատանքին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։