478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացում կարելի է ակնկալել միայն 2011 թվականի երկրորդ կեսին. թուրքագետ
18:30
22 Դեկտեմբերի 2010

Հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջխաղացում կարելի է ակնկալել միայն 2011 թվականի երկրորդ կեսին, չորեքշաբթի ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Տարբեր փաստեր թուլ են տալիս եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում կարելի է ակնկալել միայն 2011 թվականի երկրորդ կեսին, Թուրքիաի խորհրդարանական ընտրություններից հետո և եթե այնտեղ այլ ընտրությունների սպասում չլինի»,- ասաց Մելքոնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում կարող է ուժի մեջ մտնել բարեփոխված Սահմանադրությունը, որի համաձայն նախագահի ընտրություններն իրականացվում են ուղղակիորեն բնակչության կողմից:

«Եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա նոր ընտրությունների կապակցությամբ հայ-թուրքական հարաբերությունները դեռ որոշ ժամանակ կմնան Անկարայի հիմնական օրակարգի կուլիսներում»,- ասաց Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ քանի դեռ երկու կողմերն էլ ետ չեն կանչել իրենց ստորագրությունները արձանագրությունների տակից, թուրքական իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում բանակցությունները կարող են շարունակվել այն կետից, որտեղ դրանք սառեցվել էին:

Միաժամանակ նա նշեց, որ ինչպես ամեն տարի, ապրիլի 24-ը կստիպի լարվել թուրքական քաղաքական վերնախավին ու որոշակի քայլեր ձեռնարկել:

Ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հերթական հավանական քայլերի թվում թուրքագետը նշեց, որ Թուրքիան դրա նախաշեմին կակտիվացնի իր լոբբիստական գործունեությունր, կհնչեն տարբեր հոխորտանքներ, Անկարան կջանա տպավորություն ստեղծել, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը քննարկումների փուլում է և իրենք հավատարիմ են իրենց հայտարարություններին:

Միաժամանակ Մելքոնյանը չի բացառում որոշ անկանխատեսելի քայլեր պաշտոնական Անկարայի կողմից, որով Թուրքիան կջանա համաշխարհային հանրությանը ներկայացնել, թե բանակցությունները չեն ավարտվել, թեպետ բոլոր նրանց քայլերն ի սկզբանե կասկածանքների տեղիք կտան:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրեց երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: