477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ հիմնական փաստաթղթերի hայերեն թարգմանության շնորհանդեսը
15:37
22 Դեկտեմբերի 2010

ԵԱՀԿ երեք հիմնարար փաստաթղթերի հոբելյանական հրատարակության շնորհանդեսը տեղի է ունեցել չորեքշաբթի Երևանում։

Կազմակերպության երեք հիմնական փաստաթղթերը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը (1975թ.), Փարիզյան խարտիան (1990թ.) և Կոպենհագենյան փաստաթուղթը (1990թ.) թարգմանվել են հայերեն և հրապարակվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ արտաքին գործերի նախարարության ջանքերով։

«Հուսով եմ, որ ԵԱՀԿ հիմնական փաստաթղթերի հայերեն հրատարակումն ուսանողների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների, այդ թվում միջազգային անվտանգության հարցերով զբաղվող հետազոտողների համար օգտակար ուսումնական նյութ կդառնա»,- միջոցառման ժամանակ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը, դեսպան Սերգեյ Կապինոսը։ Ըստ նրա, դա կարող է նաև միջոց ծառայել պետական կառույցների համար, որոնց ներգրավված են Կազմակերպության գործունեության մեջ։

Ըստ նրա, հայերեն լեզվով փաստաթղթերը կնպաստեն  հայ բնակչության լայն զանգվածների շրջանում կազմակերպության սկզբունքների, արժեքների և պարտականությունների տարածմանը։

Նա ընդգծեց, որ այդ երեք փաստաթղթերը կարող են ԵԱՀԿ «գենետիկ ծածկագիր» համարվել, և կազմակերպության մեջ չի կարող ոչ մի որոշում ընդունվել, որը կխախտի այդ հիմնական փաստաթղթերի սկզբունքները։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն էլ իր հերթին նշեց ԵԱՀԿ սկզբունքների տարածման կարևորությունը, ինչը տարածաշրջանի կայունության և խաղաղության գրավականն է։

«Արագ փոփոխվող միջազգային իրավիճակի համատեքստում շատ կարևոր է, որ ԵԱՀԿ երկրները շարունակեն կատարել իրենց պարտականությունները և հստակ հետևեն ընդունված նորմաներին և սկզբունքներին»,- ասաց Կիրակոսյանը։

Շնորհանդեսին նաև ներկա էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորները, պետական կառույցների, հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: