481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը լավ կառավարիչ է և հարգանք է վայելում մայրաքաղաքում. Սարգսյան
12:56
20 Դեկտեմբերի 2010

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երևան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր, երկուշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի նոր քաղաքապետի երդմնակալության հանդիսավոր արարողության ընթացքում:

«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ: Ցանկանում եմ նրան նոր եռանդ, հաստատակամություն և հաջողություն», - ասել է նախագահը:

Սարգսյանը Կարապետյանին մաղթել է, որ նա արդարացնի բոլորի հույսերը և հուսախաբ չանի բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց նրա տեսակը:

ՀՀ նախագահը նաև նշել է, որ իր ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Կարապետյանի գործելաոճի հետ:

«Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների և մոտեցումների մասին, որ պետք է դրսևորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը», - ասել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ «ավելին ասելու անհրաժեշտություն չկա»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը պաշտոնյաներին ավելի մեծ պատասխանատվության կոչ է արել և նշել է, որ այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ:

«Շաբաթ օրը մենք իսկապես շատ երկար ենք խոսել, և ես կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք` մենք կարողանու՞մ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում», - նշել է նախագահը:

«Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու», - ավելացրել է ՀՀ նախագահը:

Երևանի Ավագանու խորհուրդը դեկտեմբերի 14-ին Կարապետյանին Երևանի քաղաքապետ է ընտրել: Նրա թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո։

Նոր քաղաքապետը մտադիր է առաջիկայում մայրաքաղաքի զարգացման ծրագիր ներկայացնել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։