486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը նշանակել է էկոնոմիկայի, ֆինանսների և արդարադատության նոր նախարարներին
19:39
17 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերին. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով  Նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից:

Հրայր Թովմասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, սահմանադրական իրավունքի մասնագետ։

Տիգրան Դավթյանը ծնվել է 1961թ., հունիսի 4-ին, 1978-1981թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981թ.-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, 1984թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1984-1987թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ, 1987-1991թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, 1991-1997թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ, 1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ, 2000թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, 2001-2007թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2007թ. սեպտեմբերին նշանակվել է «Զարգացման հայկական գործակալությունե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2008թ. ապրիլից նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:

Վաչե Գաբրիելյանը ծնվել է 1968թ.-ին 1985-1990թթ.-ին: 1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Հանձնաժողովի փորձագետ: 1991-1992թթ. Հայկական պետական հեռուստատեսություն  Տնտեսագետ-փորձագետ/մեկնաբան: 1994-1998թթ. Հանրային կառավարման ամերիկյան ասոցիացիայի հումանիտար և գեղարվեստական փորձառության ենթաբաժնի ՙPublic Voices՚ պաշտոնական ամսագիր Դասախոսի օգնական և մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական դասընթացների դասախոս:1994-1998թթ. Ռատգերս համալսարան, Հանրային կառավարման ֆակուլտետ, Նյու Յորք, Նյու Ջերսի, ԱՄՆ  Դասախոսի օգնական և մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական դասընթացների դասախոս: 1997-1998թթ. Հանրային արդյունավետության ազգային կենտրոն Ռատգերս համալսարան, Նյու Յորք , Նյու Ջերսի, ԱՄՆ Փոխտնօրեն: 1998-ից առ այսօր. Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ: Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ Հայաստանի ամերիկյան համալսարան Համատեղող դասախոս:  1998-1999թթ. ՀՀ կենտրոնական բանկ  Նախագահի խորհրդական: 1999-2008թթ. ՀՀ կենտրոնական բանկ Խորհրդի անդամ : 03.07.2008թ. ՀՀ կենտրոնական բանկ Նախագահի տեղակալ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: