481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կադրային փոփոխությունները Հայաստանում ավելի լուրջ բարեփոխումների սկիզբ կդնեն. պատգամավոր
19:37
17 Դեկտեմբերի 2010

Հայաստանում տեղի ունեցող կադրային  փոփոխություններն ավելի լուրջ բարեփոխումների սկիզբ կդնեն, կարծում է հայկական խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լուրջ կադրային փոփոխություններ է առաջարկել: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ներսես Երիցյանի փոխարեն կզբաղեցնի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, իսկ արդարադատության նախարար՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանը: Բացի այդ, այսօր Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ է ընտրվել «ՀայՌուսգազարդ» ընկերության արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

«Աստանայից հետո (ԵԱՀԿ գագաթնաժողով. «Նովոստի-Արմենիա»), իմ կարծիքով, Հայաստանը որոշակի դադար առավ, և նախագահն այդ դադարն օգտագործում է ներքին քաղաքականության լուրջ փոփոխությունների և շեշտադրումների համար։ Այս փոփխությունները ես ավելի լուրջ բարեփոխումների սկիզբ եմ համարում, այդ թվում՝ կադրային ոլորտում և համակարգում ընդհանուր առմամբ։ Պետք չէ մոռանալ որ մենք նախընտրական տարի ենք մուտք գործում, և նախագահն ավելի լուրջ ու կառուցվածքային քայլերի ճանապարհին է, ու դրա հիմքերը կան»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ կադրային քաղաքականությունը գործունեության  առավել դժվար և պատասխանատու ուղղություններից է, և յուրաքանչյուր դեպք անհրաժեշտ է դիտարկել առանձին՝ ընդհանուր գնահատականներ չտալով։ Խորհրդարանականը նշեց, որ թեև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպն անընդունելի է համարում, սակայն բացասաբար է վերաբերում նրան, որ ոմանք այժմ իրենց թույլ են տալիս «ընկածին խփել»։  

«Բեգլարյանը ճիշտ քայլ կատարեց, հրաժարական տալով, քանի որ պաշտոնատար անձը, ինչ էլ պատահի, չպետք է նման ձևով արձագանքի։ Բայց Բեգլարյանը քաղաքապետ էր, կարող էր լուրջ աշխատանք կատարել մայրաքաղաքի համար։ Իսկ այժմ մարդիկ, ովքեր նրանից ինչ-որ ակնկալիքներ ունեին կամ նրա հետ ակնկալիքներ էին կապում, դատապարտում են տեղի կամ անտեղի։ Ես այս երևույթն անընդունելի եմ համարում»,- ասաց նա։

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ իր և Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։

Դալլաքյանը նշեց, որ բարձր է գնահատում քաղաքապետ ընտրված Կարեն Կարապետյանի գործունեությունը և նրան ուժեղ կառավարիչ է համարում, ով արժանի է այդ պաշտոնին։ Ինչ վերաբերում է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հրաժարականին, պատգամավորը նշեց, որ նրան լուրջ գիտնական, ազնիվ մարդ, պրոֆեսիոնալ է համարում և ցավում է նրա հրաժարականի առիթով։ Դալլաքյանի կարծիքով, անհրաժեշտ էր ազատել ԴԱՀԿԾ-ի ղեկավարին, իսկ Դանիելյանին պետք էր միայն դիտողություն անել։

Հ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Ինչպես պարզաբանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը բարոյական նորմերի լուրջ խախտումներ է թույլ տվել և արդարադատության նախարարին հանձնարարվել է պատժել ծառայության ղեկավարին, և նա չի կատարել հրամանը։

Միաժամանակ Դալլաքյանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածու Հրայր Թովմասյանին ճանաչում է 1998 թվականից և աշխատել է նրան հետ մի շարք օրենսդրական ակտերի վրա, նրան համարում է գրագետ պրոֆեսիոնալ ժամանակակից մտածելակերպով, ով իր սեփական կարծիքն է պնդում։ Ներսես Երիցյանին պատգամավորը սեփական ոչ ստանդարտ մտածելակերպի տեր մարդ է անվանել, ով ավելի շուտ տեսաբան գիտնական է, քան պաշտոնյա։

Տիգրան Դավթյանին խորհրդարանականն իր գործի պրոֆեսիոնալ, տեխնոկրատ և ոչ քաղաքականացված անձնավորություն է համարում։

«Վաչե Գաբրիելյանը ժամանակակից մտածելակերպի մարդ է, բանկային լուրջ վերլուծաբան, ով նախարարի պաշտոնում կկատարի իր գործառույթները։ Ես մի փոքր կասկածներ ունեմ, որ Գաբրիելյանն իր մասնագիտական հմտություններով իրեն լավ կզգա պաշտոնյայի պաշտոնում, քանի որ ազատ մտածելակերպ ունի, իսկ պաշտոնատար անձինք՝ բյուրոկրատիան, իրենց օրենքներով են ապրում»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: