478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Կադրային փոփոխությունները կապված չեն իշխող կուսակցության աշխատանքի դժվարությունների հետ
19:02
17 Դեկտեմբերի 2010

Կադրային փոփոխությունները կապված չեն Հայաստանի Հանրապետական կուսակցության աշխատանքի առկա դժվարությունների հետ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։  

Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լուրջ կադրային փոփոխություններ է առաջարկել: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ներսես Երիցյանի փոխարեն կզբաղեցնի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, իսկ արդարադատության նախարար՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանը: Բացի այդ, այսօր Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ է ընտրվել «ՀայՌուսգազարդ» ընկերության արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

«Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, և ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ զարգացման միտումներ, փոփոխությունների պահանջ, թարմ արյան ներարկման կարիք ունի։ Ես համաձայն չեմ, որ կուսակցության ներսում ինչ-որ անհարթություններ կային և այդ պատճառով փոփոխություններ տեղի ունեցան։ Կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, աշխատանքը լավ է առաջ ընթանում»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքերով, կուսակցությունը եկել է եզրահանգման, որ Ներսես Երիցյանն ավելի մեծ օգուտ կբերի այլ ոլորտում և նոր պաշտոն կզբաղեցնի, իսկ հաշվի առնելով կառավարությունում Տիգրան Դավթյանի աշխատանքային երկարամյա փորձը և պրոֆեսիոնալ հմտությունները՝ ՀՀԿ-ն առաջ քաշեց նրա թեկնածությունն էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար։

«Կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, բոլորը համախմբված են Հայաստանի նախագահի շուրջ։ Մենք լի ենք առաջ շարժվելու, զարգանալու և մեր ու պետության առջև կանգնած խնդիրները լուծելու վճռականությամբ»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ կուսակցությունը մինչև որոշում ընդունելը կշռում է բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը և հետո միայն որոշում ընդունում։

Խմբակցության քարտուղարի խոսքերով, բացառություն չէ նաև տվյալ դեպքը՝ կադրային փոփոխությունները երկար քննարկվել են, հաշվի են առնվել բոլոր գործոնները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: