484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ազգայնական շարժումները Ռուսաստանում կարող են որոշ թվով հայերի հայրենիք վերադառնալու պատճառ դառնալ. փորձագետ
18:59
15 Դեկտեմբերի 2010

Ազգայնական շարժումների ալիքը Ռուսաստանում և Մանեժնայա հրապարակի վերջին իրադարձությունները կարող են որոշ թվով հայերի համար հայրենիք վերադառնալու պատճառ դառնալ, չորեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նախորդ հանգստյան օրերին ֆուտբոլասերներն ու ազգայնականները Մանեժնայա հրապարակում չարտոնված ակցիա են կազմակերպել, որը վերածվել է անկարգությունների։ Ակցիայի ընթացքում հնչել են ազգայնական կարգախոսներ, ծեծի են ենթարկվել մի քանի տասնյակ մարդիկ։ Անկարգությունների առիթ դարձավ ծեծկռտուքում «Սպարտակ»-ի ֆուտբոլասեր Եգոր Սվիրիդովի սպանությունը, սպանության մեջ կասկածվում է կաբարդինոբալկարացի։ Ֆուտբոլասերների դժգոհությունն առաջացրել է այն, որ իրավապահ մարմինները բաց են թողել ծեծկռտուքի վեց մասնակիցներից հինգին։

«Որոշակիորեն կավելանա Հայաստան վերադարձող մարդկանց թիվը, տոկոսը բարձր չի լինի, մի փոքր կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կմեկնեն այլ երկրներ, ոչ թե Հայաստան։ Բայց Ռուսաստանի 1,5-միլիոնանոց համայնքի վերադարձը Հայաստան պատկերացնել անհնար է»,- ասաց Իսկանդարյանը։

Նա անհնար է համարում կովկասյան տարբեր միությունների միավորումը՝ ինչ-որ բանի համատեղ դիմակայելու նպատակով։

Քաղաքագետը վստահ է, որ բախումները կշարունակվեն, և մարդիկ կզոհվեն, ընդ որում՝ բազմաթիվ միջադեպեր գաղտնի կպահվեն լայն զանգվածներից։

«Որքանով կհաջողվի ռուսական ղեկավարությանը զսպել այս տարերքը կարգավորվող գործընթացի շրջանակներում, դժվար է ասել, բայց կա վտանգ, որ դա նրանց չի հաջողվի»,- ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ իրական բեկումը կովկասյան ազգության անձանց նկատմամբ ավելի վաղ է տեղի ունեցել։ «Սա ցույց է տալիս, նախևառաջ, որ Ռուսաստանում արդեն ազգայնական կազմակերպված ընդհատակ է ձևավորվել, այսինքն քաղաքական ուժեր կան։ Ռուսաստանի որոշ քաղաքներում նացիստական կազմակերպություններ են ձևավորվել, և սրանք պարզապես երիտասարդներ չեն, սա պարզապես ենթամշակույթ չէ։ Կովկասատյացությունը դուրս է եկել մարդկանց նեղ խմբերի ենթամշակույթի սահմաններից և ներթափանցում է այլ ենթամշակույթներ, օրինակ, ֆուտբոլասերների միջավայր, ովքեր մի քանի տարի առաջ այսքան քաղաքականացված չէին, նրանք քաղաքականացվում և դեպի ազգայնություն են շարժվում»,- ասաց Իսկանդարյանը։ 

Նա հիշեցրեց, որ մի ժամանակ «սևատյացություն» տերմին է մտցրել, որովհետև խտրականության ենթարկվող մարդկանց թվում են նաև տաջիկներն ու մոլդովացիները։ «Այս թրենդն ընդլայնվում է։ Երևում է, թե որքան նուրբ է վարվում ոստիկանությունն այս մարդկանց հետ (նացիստների՝ «Նովոստի-Արմենիա»)... Սա մտահոգիչ միտում է։ Վտանգավոր է նրանով, որ նմանատիպ տրամադրությունները կքաղաքականացվեն, քաղաքաակն գործիչներին դյուրին է դա օգտագործել, նրանց համար խնդիր չէ հասարակական լայն տրամադրություններ օգտագործելը»,- ասաց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: