481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանության ճանաչումը պետք է, որպեսզի կանխվեն նմանատիպ ողբերգությունները. կաթողիկոս
18:37
15 Դեկտեմբերի 2010

Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում մեկնարկված «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորեց ու խրախուսեց նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում։

Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. «Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման ոլորտից ներս ձեր կատարած աշխատանքի համար: ...Այսօր ցավի և վրեժխնդրության զգացումով և ոգով չէ, որ առաջնորդվում է մեր ժողովուրդը՝ պահանջելով ցեղասպանության ճանաչումը։ Մեր ցանկությունն է, որպեսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկությունը պետք է ավելի խիստ օրենքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար։ Մենք ևս` որպես եկեղեցի և եկեղեցականներ, մեր կողմից իրականացվող կարևոր առաքելություն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեսզի յուրաքանչյուր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղված են Աստծո արարչագործության դեմ: Մենք հավատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկությունը պիտի զերծ մնա նման ողբերգություններից և ցավերից և այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի և աշխատանքի համար: Մեր աղոթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողությամբ պսակի և բարի արդյունքների առաջնորդի ձեր աշխատանքը»:

Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացան հայ ժողովրդի հոգևոր արժեքներին:

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: