486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն վերանայում է Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրման հնարավորությունները
18:30
14 Դեկտեմբերի 2010

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի կայացած արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ վերանայել են «Ոսիկանության մասին» օրենքում ուղղումների նախագիծը, ըստ որի որոշվում է իրավապահ մարմինների հատուկ միջոցների գործադրման կարգը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ուղղումների միջոցով հաստատվում է, որ իրավակարգի պահպանման ժամանակ ոստիկաններն էթիկայի կանոններով են առաջնորդվում։

Ըստ նրա, ուղղումների նախագծի միջոցով հստակ որոշվում է ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու դեպքերը։ Օսիկյանն ասաց, որ դրանք կարող են կիրառվել միայն օրենքի կողմից հաստատված դեպքերում, և ծառայողական պարտականությունների կատարելու անհրաժեշտության դեպքում, եթե այդ պարտականություններն այլ միջոցներով կատարել հնարավոր չէ։

«Ուղղումներում նշվում է, որ հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է»,- տեղեկացրեց նա։

Օսիկյանն ընդգծեց, որ ըստ օրինագծի հաստատվում է Ոստիկանության պարտականությունը՝ հատուկ միջոցների պահպանման պայմանների, դրանց ժամկետի պիտանելիության ստուգումը։

Որոշակի տվյալների համաձայն, 2008թ.-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած  զանգվածային անկարգոթւյան ժամանակ որոշ զոհվածների մահվան հիմնական պատճառ են դարձել «Չերյոմուխա» ժամկետանց գազային նռնակները։

Ինչպես հայտնեց Ոստիկանության պետի տեղակալը, դրա հետ մեկտեղ արգելվում է այն հատուկ միջոցների գործադրումը, այդ թվում նաև շները, որոնք կարող են քաղաքացիների կյանքին և առողջությանը  լուրջ վնաս պատճառել և վտանգավոր են մարդկանց համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։