477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերի հիմնական մասն ամրապնդում է երկրի դիրքերը. փորձագետ
16:37
14 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. WikiLeaks-ի հրապարակած և Հայաստանին վերաբերող փաստաթղթերի հիմնական մասը միայն ամրապնդում է երկրի դիրքերը, երեքշաբթի լրագրողներին ասաց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։

«Թեպետ WikiLeaks-ի կողմից անմիջականորեն Հայաստանին վերաբերող որևէ  փաստաթուղթ դեռ չի հրապարակվել, այնուհանդերձ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ տրամադրած տվյալները դրական են Երևանի համար»,- ասաց Գիրագոսյանը։

Ինչպես նշեց փորձագետը, մասնավորապես, Թուրքիայի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խնդիրները Անկարայից են բխում, այլ ոչ Երևանից։ Միաժամանակ փաստաթղթերի համաձայն, Թուրքիան արդեն ղարաբաղյան հակամարտության լուծումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման չի դնում։

Միաժամանակ, ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ Հայաստանի կողմից տարվող քաղաքականությունը ճիշտ է և հերքում է «Ղարաբաղը վաճառելու» Հայաստանի պատրաստակամության մասին խոսակցությունները։

«Հայաստանի վերաբերյալ միակ բացասական փաստը Իրանին զենք վաճառելու մասին հրապարակված փաստաթուղթն է, ինչը կարող է երկրի հանդեպ որոշակի պատժամիջոցներով անդրադառնալ։ Սակայն Հայաստանի պատասխանը հասուն և գրագետ էր»,- ասաց Գիրագոսյանը։

Միաժամանակ, ինչպես կարծում է փորձագետը, տվյալ փաստն արտացոլում է Հայաստանում կոռուպցիայի շուրջ տիրող իրավիճակը և ընդգծում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից անցկացվող պաշտպանական համակարգում, այդ թվում ոչ պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը վերաբերող բարեփոխումների կարևորությունը։

Ըստ նրա, նախարարի նման բարեփոխումներին անհրաժեշտ է աջակցել, որպեսզի դրանք առավել խորը մակարդակում իրականացվեն։

WikiLeaks ինտերնետ-ռեսուրսը, որը մասնագիտանում է տեղեկատվության արտահոսքի ուղղությամբ, ուշադրության կենտրոնում էր հայտնվել ծառայողական փաստաթղթերի և ամերիկացի դիվանագետների նամակագրության հրապարակումից հետո։ Կայքում հրապարակած փաստաթղթերը լի են ոչ պատշաճ արտահայտություններով՝ համաշխարհային առաջնորդների հասցեին։ Ինչպես նշվում է կայքում, ԱՄՆ-ի ծառայողական փաստաթղթեր համարվող ավելի քան 250 հազար ֆայլերը բաց հասանելիություն ստացած գաղտնի փաստաթղթեր են։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: