484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
1915թ.-ի ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար պայքարը պետք է մշակութային ոլորտ տեղափոխվի. IAGS
16:25
14 Դեկտեմբերի 2010

1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար մղվող գրեթե մեկդարյա պայքարը պետք է տեղափոխվի մշակույթի ոլորտ, երեքշաբթի հայտարարել է Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (The International Association of Genocide Scholars, IAGS) նախագահ  Իսրայել Չարնին:

«Մենք պետք է փաստացի ճանաչման պայքարից անցնենք մարդկանց սրտերում և բանականության մեջ ճանաչման պայքարի», - ասել է Չարնին՝ Երևանում ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Հայտնի ցեղասպանագետն ընդգծել է, որ այդ գործընթացը կհանգեցնի աշխարհում մարդկանց մարդկայնացման, ովքեր այսօր անտարբեր են մարդկանց ճակատագրերի և տառապանքների նկատմամբ:

«Ես աջակցում եմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված բոլոր իրավական և քաղաքական նախաձեռնություններին, սակայն պետք է նշեմ, որ եկել է մեր նպատակները ընդլայնելու ժամանակը, մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչպես և որ ուղղությամբ պետք է շարունակենք այս պայքարը», - ավելացրել է նա:

Չարնին նշել է, որ հայերը շատ բան են արել ցեղասպանության սարսափների մասին համաշխարհային գիտակցությունը բարձրացնելու համար:

«Այս առաքելության իրագործման ընթացքում, հայերը, ցավոք, դեռ բախվում են մեծ խնդիրների հետ, որոնցից մեկը իմ հայրենիքի՝ Իսրայելի ամոթալի դիրքորոշումն է այս հարցի վերաբերյալ, որը քաղաքական տեսանկյունից չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը», - ասել է նա:

Չարնին նաև ներկայացրել է, թե ինչպես է տեսնում աշխարհում մարդկանց գիտակցության փոփոխությունը:

«Առաջինը՝ ցեղասպանություն վերապրած ժողովուրդները պարզապես պարտավոր են ճանաչել միմյանց ցեղասպանությունները, և այս տեսանկյունից ես չեմ կարող չնշել 2009 թ.-ին ՄԱԿ-ում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիանալի ելույթը, ով հայտարարեց, որ «Աուշվիցից հետո մենք բոլորս հրեաներ և գնչուներ ենք»», - ասել է Չարնին:

Նրա կարծիքով՝ հաջորդ անհրաժեշտ քայլը «ցեղասպանությունների համազոհերին» ճանաչելն է:

«Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Թուրքիայում մորթում էին հույներին, ասորիներին, հրեաներին, եզդիներին և նույնիսկ քրդերին, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում նույնիսկ Իսրայելում: Մենք ևս չենք ճանաչում Աուշվիցի մեր համազոհերին՝ հրեաներին, գնչուներին, ռումինացիներին, խորհրդային ռազմագերիներին, ովքեր ևս զոհվում էին հենց նույն գազախցերում», - ասել է նա:

Չարնին համոզված է, որ ցեղասպանությունները կանխելու համար հարկավոր է արմատախիլ անել ռադիկալիզմը, քանի որ այն սեր է քարոզում մահվան նկատմամբ:

«Մարդկային կյանքն իր մեջ ներառում է հիշողություններ, սակայն այն ավելին է, քան պարզապես հիշողությունները: Մենք պետք է խորանանք ցեղասպանության էության հարցում, որը դուրս է գալիս մտերիմներ կորցնելու շրջանակներից: Ցեղասպանությունը սեր է մահվան նկատմամբ, այն ֆաշիզմ է, կյանքի և սիրո հակաթեզ: Այդ պատճառով այն կանխելու համար մենք պետք է պայքարենք կյանքի համար», - եզրափակել է ցեղասպանագետը:

«Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը նվիրված է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիային: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ աշխարհի 20 երկրներից, որոնց թվում են այս ոլորտում այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են Իվ Տերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չարնին, Ուիլյամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենկ Չոկը:

Դեկտեմբերի 15-ին գիտաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: