484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն դատական ակտերը չկատարելու համար
16:59
13 Դեկտեմբերի 2010

Երկուշաբթի հայկական խորհրդարանը արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու նախագիծը, որոնց միջոցով  առաջարկվում է շարքային քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն մտցնել՝ դատական ակտերը չկատարելու համար։

Ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը, ավելի վաղ Քրեական օրենսգիրքը դատական ակտերը չկատարելու համար քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն պաշտոնատար անձանց համար, այն դեպքում, երբ քաղաքացիները միայն վարչական պատասխանատվություն էին կրում։

«Այժմ մենք առաջարկում ենք, որ դատական ակտերը չկատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը տարածվի բոլոր քաղաքացիների վրա։ Մենք ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը՝ դատարանի որոշումը չկատարելու համար քաղաքացիների քրեական պատասխանատվության ինստիտուտը գործում է Մերձբալթյան երկրներում և շատ եվրոպական պետություններում»,- ասաց փոխնախարարը։

Միաժամանակ Մալխասյանը տեղեկացրեց, որ ուղղումների միջոցով նախատեսվում է, որ առաջին անգամ դատարանի որոշումը չկատարելու դեպքում քաղաքացին  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Կրկնակի խախտման դեպքում, ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, պատիժը խստանում է։ ՔՕ-ի վերանայված 353 հոդվածի համաձայն, դատական ակտի չկատարման դեպքում մեղավորները կպատժվեն կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: