478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հերքում է աշխատակազմի՝ երկու թևի բաժանվելու վերաբերյալ լուրերը
16:50
10 Դեկտեմբերի 2010

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հերքեց մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, որ պետության ղեկավարի աշխատակազմը կիսվել է երկու թևի, տեղեկացնում են հայկական ԶԼՄ-ները:

Հայկական մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները բոյկոտում են աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, և նախագահի աշխատակազմում երկու թև է ձևավորվել:

«Հայաստանի նախագահի աշխատակազմում չկան և չեն կարող լինել այսպես կոչված «թևեր»»,- հայտարարեց Արզումանյանը:

Ըստ նրա, «նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցները միայն մեկ գործառույթ են իրականացնում՝ ժամանակին և անվերապահորեն կատարել նախագահի բոլոր հանձնարարականները և սպասարկել նրա գործունեությունը»:

«Ոչ ոք չի կարող որևէ այլ խնդիր լուծել»,- նշեց նա:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ուրբաթ հերքեց մամուլում պտտվող շահարկումները և ապատեղեկատվություն անվանեց իր հրաժարականի մասին լուրերը:

Ավելի վաղ հայկական մամուլը հաղորդել էր Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին՝ կապված Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, ինչը Բեգլարյանի հրաժարականի պատճառ դարձավ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: