486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արդարադատության փոխնախարարն ապշել է գերատեսչության ղեկավարի հեռացման որոշումից
13:07
09 Դեկտեմբերի 2010

Արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանն ապշել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի զբաղեցրած պաշտոնից հեռացնելու որոշումից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Ինչպես պարզաբանել է հհ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը բարոյական նորմերի լուրջ խախտումներ է թույլ տվել և արդարադատության նախարարին հանձնարարվել է պատժել ծառայության ղեկավարին, և նա չի կատարել հրամանը։

«Նախարարի հրաժարականի մասին ես նախօրեին երեկոյան եմ տեղեկացել, այդ ամենն ինձ համար անակնկալ էր»,- կառավարությունում լրագրողներին ասաց նա։

Մալխասյանը պարզաբանեց, որ իրեն հատկապես մտահոգել է այն, որ կառավարության այսօրվա նիստի մասնակցության ողջ պատասխանատվությունն իր ուսերին է եղել։

Փոխնախարարը նաև նշեց, որ նախօրեին՝ ժամը 19.30-ին, երբ նա պատրաստվել է զեկույցով նախարարին դիմել, վերջինս ասել է. «Ինձ մի զեկուցիր, ես այլև նախարար չեմ»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ չի եղել հարկադիր կատարման ծառայության ղեկավարի հետ կատարված միջադեպի մասին։

Մալխասյանը նաև նշեց, որ նախօրեին երեկոյան աշխատակազմի ղեկավարը նախարարի կողմից ստորագրված որոշում է բերել, որտեղ հարկադիր կատարման ղեկավարին նկատողություն է տրվել, և որոշումն ուղարկել են երկրի նախագահին։

 «Հարկադիր կատարման ծառայության ղեկավար նշանակվում և պաշտոնից ազատվում է ՀՀ նախագահի կողմից, և ես չեմ կարող ասել՝ ինչ որոշում կկայացնի նախագահը»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։