483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող ՀՀԿ-ն լիովին աջակցում է ՀՀ նախագահի կադրային որոշումներին. պատգամավոր
12:42
09 Դեկտեմբերի 2010

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լիովին աջակցում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի մասին որոշումներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց  ՀՀԿ մամուլի քարտուղար, կուսակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Իսկ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական էր տվել սկանդալային միջադեպից հետո, որը կապված է ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու հետ։

 «Դա նորմալ վիճակ է, և ոչ մի ֆորսմաժորային բան չեմ տեսնում դրանում։ ՀՀԿ-ն ամբողջովին կիսում և աջակցում է կուսակցության ղեկավարի (Սերժ Սարգսյանի. «Նովոստի-Արմենիա») որոշումները։ 2009թ.-ին ՀՀ խորհրդարանին ուղղված իր ուղերձում նախագահը հստակ մատնանշել է, որ անհանդուրժելի և անթույլատրելի է այն արարքը, երբ ինչ-որ մեկն իրեն օրենքից վեր է դասում և փորձում է հարցեր լուծել այլ ճանապարհներով։ Սա և նախագահի, և կուսակցության դիրքորոշումն է»,- ասաց Շարմազանովը։

Ինչպես ավելացրեց խմբակցության քարտուղարը, արդարադատության նախարարը ազատվել է աշխատանքից ՀՀ նախագահի որոշմամբ և հրաժարականի մանրամասները կհրապարակի պետության ղեկավարի աշխատակազմը։ Ըստ Շարմազանովի, արդարադատության նախագային աշխատանքից ազատելով՝ ՀՀ նախագահը գործել է իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում։

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում՝ 63 մանդատ։ Կուսակցության առաջնորդն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ անդամներն են ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության նախարարների մեծամասնությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։