484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը եվրախորհրդարանականներին վավերագրական ֆիլմեր կներկայացնի Բաքվի, Սումգայիթի և Մարաղայի ողբերգական իրադարձությունների մասին
17:53
08 Դեկտեմբերի 2010

Բաքվում հայերի ցեղասպանության և տեղահանության վերաբերյալ (1990 թվականի հունվարի 13-19-ը) «Սումգայիթ, փետրվար, 1988» և «Մարաղա, 10 ապրիլի 1992 թ. Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմերը կներկայացվեն ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում, որը կանցկացվի 2011 թվականի նոյեմբերին Երևանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ դեկտեմբերի 1-2-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի՝ Բրյուսելում անցկացված 11-րդ նիստի ընթացքում ներկայացվեց «21-րդ դարի վանդալներ» 10-րոպեանոց ֆիլմը, որը նվիրված էր Հին Ջուղայում (Նախիջևան) հայկական խաչքարերի ոչնչացմանը։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հնագույն հայկական գերեզմանոցը ոչնչացվել է 1998-2005 թվականներին և այլևս գոյություն չունի։ Այդ տարածքը վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի։

«Եվրախորհրդարանի մեր գործընկերները տեսան, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ոչնչացնում հայկական բազմադարյան խաչքարերը։ Ֆիլմը մեծ տպավորություն գործեց եվրախորհրդարանականների վրա»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո Ադրբեջանի դեսպանությունը Եվրահանձնաժողովին բողոքի նոտա է հղել ֆիլմի ցուցադրության առնչությամբ։

Միաժամանակ պատգամավորը մեծ ձեռքբերում համարեց այն փաստը, որ «Հայաստանը կարողացավ ցույց տալ Եվրահանձնաժողովում ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը»։

 «Մենք մեզ հետ վերցրել ենք նաև այլ ֆիլմեր Բաքվի, Սումգայիթի և Մարաղայի մասին, սակայն ժամանակի պակասի պատճառով դրանք չցուցադրվեցին նիստի ընթացքում, ինչի կապակցությամբ մենք մտադիր ենք պատրաստել այդ ֆիլմերի կարճ տարբերակները և ներկայացնել դրանք Երևանում կայանալիք հաջորդ նիստի ընթացքում»,- ասաց Զոհրաբյանը։

1988 թվականին Սումգայիթում (հայկական ջարդեր), իսկ այնուհետև Կիրովաբադում (1988 թվական) ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը շարունակվեց Բաքվում (1990 թվական), «Օղակ» օպերացիայի ընթացքում (1991 թ. Ղարաբաղում) և Մարաղա գյուղում (1992 թվական), ինչպես նաև Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, տարածաշրջանի սահմաններից դուրս (Բուդապեշտում 2004 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա էր սպանվել), այն չի դադարում առայսօր՝ նոր և ավելի վտանգավոր ձևեր ստանալով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։