484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդությունը բողոքում է Սալոնիկի իշխանությունների՝ երիտթուրքերի հուշարձանը կանգնեցնելու մտադրության դեմ
17:44
08 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի հայ երիտասարդությունը բողոքի ակցիա է անցկացրել Հունաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ Սալոնիկ քաղաքի իշխանությունների՝ երիտթուրքերի հուշարձանը կանգնեցնելու մտադրության առնչությամբ, հաղորդում  է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի և «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները դեսպանատան ներկայացուցչին համապատասխան գրավոր դիմում են հանձնել:

Դեսպանատան աշխատակիցներն ընդունել են ակցիայի կազմակերպիչներին՝ խոստանալով նրանց դիմումը փոխանցել Հունաստանի Արտաքին գործերի նախարարություն և պատասխան ստանալուց հետո տեղեկացնել ակցիայի արդյունքների մասին: Միաժամանակ հունական դեսպանատանը չկարողացան հստակ ժամկետ ասել, որի ընթացքում հնարավոր կլինի պատասխան ստանալ:
 
ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Սալոնիկ քաղաքի նոր քաղաքապետ Յանիս Բուտարիսը հայտնել է, թե մտադիր է հրապարակներից մեկում երիտթուրքերի հուշարձան կանգնեցնել: Թերթերը գրում են, որ քաղաքապետն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «Միասնություն և առաջընթաց» երիտթուրքական կուսակցությունը ստեղծվել է Սալոնիկ քաղաքում, իսկ կուսակցության ղեկավար Թայլաթ փաշան (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը) ապրել է այդ քաղաքում:
 
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ Հունաստանի նախագահ Կարլոս Պապուլիասը վերջերս հայտարարեց, որ «թուրք ժողովրդից տուժել են ինչպես հույները, այնպես էլ հայերը»:

«Մեր պահանջներն ունեն ինչպես բարոյական, այնպես էլ պատմական հիմնավորումներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում չպետք է սեփական և բարեկամական ժողովուրդների դաժան անցյալը վիրավորող քաղաքապետ լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել ողջախոհ լինել և չհակասել սեփական քաղաքականությանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։